Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. Ուշակով
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հանդիպելու և զրուցելու հնարավորություն կգտնեն, եթե երկուսն էլ մասնակցեն Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Այս հարցը կոնկրետ չի քննարկվել, բայց մենք գիտենք, որ Չինաստանում առաջիկայում կարևոր միջազգային միջոցառում է նախատեսված՝ և առնվազն այս պահին կարելի է ասել, որ բոլոր առաջնորդները՝ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան, շահագրգռված են մասնակցելու այդ միջոցառմանը»,- լրագրողներին ասել է նա։
«Հետևաբար, եթե երկու առաջնորդներն էլ գտնվեն նույն միջազգային հարթակում, ապա, կարծում եմ, նրանք հնարավորություն կգտնեն հանդիպելու, միմյանց ձեռք սեղմելու և զրուցելու»,- շարունակել է Ուշակովը։