Ուժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Պանամայում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը՝ հղում անելով երկրի Քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգին:
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր երկրի տարբեր հատվածներում ենթակառուցվածքներին հասցված վնասների մասին։ Վնասվել են ճանապարհներ, վարչական շենքեր, բնակելի տներ, եկեղեցիներ և առևտրային օբյեկտներ։
Կոկլեում մասամբ փլուզվել է Dos Continentes հյուրանոցը, վնասվել են եկեղեցիներ և խանութների ճակատային հատվածները։
Լոս Սանտոսում վնասներ են արձանագրվել բնակելի և կառավարական շենքերում, ինչպես նաև հրշեջ ծառայության և ոստիկանության երկու զորանոցներում։