Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտ
Պատերազմի մասնակից Մեխակ Սմբատյանը, որը 2022 թվականին մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունից կորցրել է ձախ ոտքի մեկ երրորդը, այսօր կրկին կանգնած է կյանքի համար ծանր պայքարի առաջ։
Մեխակի մոտ ախտորոշվել է քրոնիկ միելոմոնոցիտար լեյկեմիա՝ պրոլիֆերատիվ ենթատեսակ (CMML-2), MF-2։ Հիվանդության դեմ պայքարը շարունակելու համար նրան անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, որի հետ կապված բուժման և բժշկական ծախսերը հոգալու նպատակով անհրաժեշտ է հավաքագրել 14 միլիոն ՀՀ դրամ։
2022 թվականին Մեխակը վիրավորվել էր դիրքերում մարտական առաջադրանք կատարելիս։ Ականի պայթյունի հետևանքով նա կորցրել էր ձախ ոտքի մեկ երրորդը։ Այսօր նա կրկին առողջական ծանր փորձության առաջ է՝ իր կյանքի համար պայքարելով արդեն հիվանդության դեմ։
Այս դժվարին պահին Մեխակի և նրա ընտանիքի համար կարևոր է յուրաքանչյուրիս աջակցությունը։
Նույնիսկ փոքր գումարի փոխանցումը կարող է նպաստել անհրաժեշտ գումարի հավաքագրմանը, իսկ հայտարարության տարածումը՝ այն ավելի մեծ թվով մարդկանց հասանելի դարձնելուն։
Հանրությանը կոչ է արվում հնարավորությունների սահմաններում աջակցել պատերազմի մասնակից Մեխակ Սմբատյանին՝ անհրաժեշտ բուժման ծախսերը հոգալու համար։
Փոխանցման տվյալներ
VTB Հայաստան • ՀՀ դրամ (AMD)՝ 16035006110931 • Ռուսական ռուբլի (RUR)՝ 16035006110934 ACBA BANK • Ստացող՝ Erik Smbatyan •
Հաշվեհամար՝ 220441328626000 Յուրաքանչյուր փոխանցում և հայտարարության տարածում կարող է կարևոր նշանակություն ունենալ Մեխակի բուժման համար անհրաժեշտ գումարի հավաքագրման գործում։
Եկե՛ք համախմբվենք և աջակցենք պատերազմի մասնակից Մեխակ Սմբատյանին՝ այս ծանր պայքարում։