Պեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը՝ Ուկրաինայում իշխանափոխության մասին
Վլադիմիր Զելենսկին անհրաժեշտ քաղաքական կամք չի դրսևորում հակամարտությունը դադարեցնելու համար, այդ պատճառով էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է այն մասին, որ Ուկրաինային նոր ղեկավար է անհրաժեշտ։
Այս մասին РИА Новости-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Թրամփն ասել է, որ կարծում է՝ եկել է նոր նախագահի ժամանակը։ Ինչո՞ւ։ Որովհետև Ուկրաինայի նախագահը պետք է շատ պատասխանատու և շատ բարդ որոշումներ կայացնի՝ այս պատերազմը դադարեցնելու համար։ Կա՛մ Զելենսկին իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունը և անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորում, կա՛մ դա չի անում»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ առայժմ Զելենսկին չի ցանկանում դա անել։