Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ
Բուդապեշտը զենք չի մատակարարի Կիևին, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը։
«Հունգարիան մտադիր չէ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային և թույլ չի տալիս զենքի մատակարարումների տարանցումը իր երկրով», - ասել է նա ֆիննական «Helsingin Sanomat» թերթին տված հարցազրույցում։
Մագյարը նաև ընդգծել է Անդրկարպատյան հունգարական փոքրամասնության իրավունքների կարևորությունը և հավելել, որ այս հարցի լուծման համաձայնագիր արդեն ձեռք է բերվել։
Իշխանության գալուց հետո Հունգարիայի վարչապետը հայտարարեց Ռուսաստանի հետ պրագմատիկ հարաբերություններ պահպանելու իր մտադրության մասին։ Մասնավորապես, նա նշեց էներգամատակարարման ոլորտում համագործակցության կարևորությունը։