ՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել Մոնտենեգրոյում կայացած ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է 50 կգ քաշային Հակոբ Շարբաթյանը։ Եզրափակիչ մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին։ Մինչ այդ՝ կիսաեզրափակիչում, Շարբաթյանն առավելության էր հասել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում մրցակցին ենթարկելով նոկդաունի։
Արծաթե մեդալի է արժանացել 66 կգ քաշային Ռոմիկ Հարությունյանը, իսկ 60 կգ քաշային Էդուարդ Քարամյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացրել է 16 բռնցքամարտիկ՝ 13 տղա և 3 աղջիկ։