5-ից մեկն է գոհ ծրագրից, դա նշանակում է, որ ծրագիրը վատն է. Արթուր Խաչատրյանը` բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու մասին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ համայնքային հիմնարկի պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասԱդրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցումԽոշոր հրդեհ Փարիզում. ամբողջությամբ այրվել է երկրի ամենահին փակ շուկանՀավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր է ստորագրվելԱրեշում հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն. Էլինար ՎարդանյանՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըԳազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մարզերումՎաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինությունՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Թերմոսը՝ 7800 դրամ, բեյջի թելը՝ 1240, էկո պայուսակը՝ 3432․ պատգամավորը գտել է շուկայական գները և «խնայել» գրեթե 85 միլիոն դրամ (տեսանյութ)
Անշեղորեն ու մեծ տեմպերով գնում ենք դեպի արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր. ՊԵԿ նախագահԵգիպտոսն ավիահարվածներ է հասցրել Սուդանին. կա 72 զոհԻշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի, ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ծիծաղելի են. Վարդանյան
Գեղարքունիքում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել
ԱԱԾ-ն կանխել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպքը (տեսանյութ)«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերըԱպարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել ենԻրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա (տեսանյութ)Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե ՀովհաննիսյանԵս առաջարկում եմ, որ COP-17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)ԱՄՆ-Ռուսաստան վառելիքի գործարքը ձմռանն ընդառաջ ազդակ է Արևմուտքին․ վերլուծաբանՏիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Պաշտոնանկություն ՊՆ-ում
Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան ՄալխասյանըՀորմուզի նեղուցում անհաջողությունից հետո ԱՄՆ-ի բանակը հայտնվել է ծանր վիճակում.«Մտորումների Թատրոնը» Գյումրիում ազդարարում է 7-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ նոր բեմադրություններով և թատերական մեկնաբանություններովՈւկրաինայի ԱԳ նախարարը պատասխանել է Զելենսկիի վերաբերյալ Թրամփի աղմկոտ հայտարարությանը Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է
Այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Աբրահամյան
ԱԺ-ում կառավարությունը արտահերթ նիստ է անում. ՈւՂԻՂՀունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետԳնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnրՍպասվում է կարճատև անձրևՄենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող. ըստ Փաշինյանի՝ պատմությունն այն չէ, ինչ տեղի է ունեցելԿալանքի կիրառումը, քաղաքական խոսքի պարագայում ՄԻԵԴ-ը գրեթե բոլոր գործերով ճանաչում է իրավունքի խախտումՌուսաստանի՝ Ուկրաինային հասցրած հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել
Տեսանյութն ակնհայտորեն հաստատում է, որ Իրանի քաղաքացիները Ծառուկյանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել. փաստաբանը տեսանյութ է հրապարակել
Պետք է խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ. պետք է իջեցնեմ այլ «հրահանգ». Արթուր ԴանիելյանՀութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր Ռիադի օնավակայանին. կան զոհեր և վիրավորներՊՆ նախարարը հատարարում է՝ հո ե՞ս չեմ բանակում մահերի համար պատասխանատուն, Փաշինյանն էլ հայտարարում է, թե՝ խաղաղությունն է ինքնասպանությունների պատճառը. վերլուծաբանՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետիցՀորմուզի նեղուցում պայթել է նավթատար լցանավ, որը տեղափոխում էր 750 հազար բարել նավթԼոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել էՀոկտեմբերի 12-13-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԼեհաստանումՊեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը՝ Ուկրաինայում իշխանափոխության մասին
Քաղաքականություն

Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն. Էլինար Վարդանյան

Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն: Այս մասին նշում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ  Էլինար Վարդանյանը:

«Մի քանի ամիս մարդու կալանքի պատճառ դարձած այս պատմության ամենաուշագրավ մասը 14,5 միլիոն դոլարի ճակատագիրը չէ։ Ամենահետաքրքիրն այն է, որ, պաշտպանության կողմի ներկայացրած փաստերի համաձայն, սեփական միջոցները ներդրած, գործընկերոջը բաժնեմաս տրամադրած և վերջում իր գումարները վերադարձնելու պահանջ ներկայացրած Գագիկ Ծառուկյանը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում, իսկ նրան գումար վերադարձնելու պարտավորություն ստանձնած անձինք ներկայացվում են որպես տուժողներ։

Այսինքն՝ բիզնեսի նոր հայկական մոդելը, կարծես, հետևյալն է. դու ներդրում ես անում, գործընկերոջդ բաժնեմաս ես տալիս, գումար ես տրամադրում, հետո երբ պահանջում ես վերադարձնել այն, որպես բոնուս՝ ստանում ես մեղադրյալի կարգավիճակ։ Շատ հարմար համակարգ է․ ներդրողը կորցնում է և՛ գումարը, և՛ հանգիստը, իսկ պարտապանը ստանում է տուժողի կարգավիճակ։

Փաստաբանների այսօրվա հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ Ծառուկյանը բիզնեսում ներդրել է 14,5 միլիոն դոլար՝ 7 միլիոնը բանկից վերցված վարկով, ևս 7,5 միլիոնը՝ սեփական միջոցներից։ Գործընկերը՝ Արման Օլամային նույնիսկ մեկ դրամ չի ներդրել, բայց ստացել է ընկերության 50 տոկոս բաժնեմասը։

Այսինքն՝ Ծառուկյանը ոչ միայն գումար է ներդրել, այլև գործընկերոջը բաժին է տվել այն բիզնեսից, որի ֆինանսավորումն ամբողջությամբ ինքն է ապահովել, իսկ գործընկերները հետագայում իրենց վրա վերցրած պարտավորությունները չեն կատարել։ Եվ երբ գումարների ճակատագրի շուրջ հարցեր են առաջանում, պատմությունը հանկարծ շրջվում է 180 աստիճանով։ Վերջում պարզվում է, որ հնարավոր է՝ հենց ներդրողն է խարդախություն կատարել։

Բայց այստեղ մի փոքր անհարմար հարց կա, որից դժվար է խուսափել։ Եթե Գագիկ Ծառուկյանի նպատակը սկզբից իսկ գումար հափշտակելն էր, ապա ինչո՞ւ էր նա սեփական միջոցները ներդնում, ինչո՞ւ էր մյուս կողմին տրամադրում ընկերությունների 50 տոկոս բաժնեմասը, և ինչո՞ւ էր պահանջում վերադարձնել իր ներդրած գումարները։

Սրանք հանգամանքներ են, որոնք իրավական գնահատման ժամանակ պահանջում են հստակ, փաստարկված և համակողմանի քննություն։ Եթե առկա են փաստաթղթեր, որոնցով մյուս կողմը ճանաչել է գումարների վերադարձման պարտավորությունը, ապա դրանք չեն կարող անտեսվել միայն այն պատճառով, որ քրեական գործով արդեն ձևավորվել է մեղադրանքի որոշակի հրահանգված վարկած։

Առավել ուշագրավ է հրապարակված զրույցի այն հատվածը, որտեղ, պաշտպանության ներկայացմամբ, Հաջիալի Օլամային ընդունում է, որ Ծառուկյանի ներդրումները կատարվել են պատշաճ մակարդակով, և վստահեցնում, որ նրա գումարները չեն կորչի։ Այստեղ առաջանում է միանգամայն օրինաչափ հարց․ ինչպե՞ս են այս հայտարարությունները համադրվում այն մեղադրանքի հետ, թե Ծառուկյանն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախությամբ հափշտակել մյուս կողմի գումարները։ Սա արդեն ոչ թե սովորական բիզնես պատմություն է, այլ իրավական ֆանտաստիկայի ժանր։

Ահա այստեղ է, որ հարցը դուրս է գալիս մեկ գործարարի և նրա գործընկերների վեճի շրջանակներից ու վերածվում արդարադատության նկատմամբ հանրային վստահության հարցի։

Միակ բանը, որ դեռ պետք է պարզել, այն է, թե Հայաստանում ներդրողն ինչպե՞ս պետք է վարվի, որպեսզի վաղը սեփական գումարները կորցնելուց բացի չկորցնի նաև ազատությունը։

Եթե սա բիզնեսի նոր կանոններն են, ապա թերևս արժե դրանք պաշտոնապես հրապարակել։ Որպեսզի հաջորդ ներդրողը նախապես իմանա՝ գումար ներդնելը կարող է վտանգավոր լինել ոչ միայն ֆինանսական, այլև քրեաիրավական տեսանկյունից։ Իսկ գործընկերոջը բաժնեմաս տրամադրելուց առաջ լավ կլինի ճշտել՝ արդյոք վաղը այդ բաժնեմասը չի՞ դառնալու սեփականատիրոջ դեմ ներկայացվող մեղադրանքի մասը։

Գուցե հաջորդ անգամ գործընկերոջը բաժնեմաս տրամադրելուց առաջ պետք է ոչ թե բիզնես ծրագիր կազմել, այլ նախապես ճշտել՝ արդյոք այդ գործարքի վերջում ներդրողը պատահաբար մեղադրյալ չի՞ դառնալու։

Որովհետև եթե ներդրողը դառնում է մեղադրյալ, պարտապանը՝ տուժող, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն, ապա գուցե խնդիրը ոչ թե միայն մեկ գործի մեջ է, այլ այն նպատակի, որով այդ գործը ներկայացվում է։

Այսքանից հետո, առաջիկա դատական նիստին դատավորին մնում է միայն մեկ բան՝ անհապաղ լուծել Ծառուկյանի ազատության հարցը։ Հնարավորություն ընձեռել, որպեսզի վերջինս կարողանա պատշաճ կերպով իրականացնել իր շահերի պաշտպանությունը։ Դա է պահանջում այս անհասկանալի գործի և ԵԽԽՎ զեկույցի տրամաբանությունը»,- նշում է նա: