Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Պակիստանում՝ Քվետայի մերձակայքում, երկրի ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով երկու օդաչու է զոհվել։
Այս մասին հայտնել է Պակիստանի միջգերատեսչական հասարակայնության հետ կապերի ծառայությունը X սոցիալական ցանցում։
«Կեսօրին Պակիստանի բանակի ավիացիայի «Մուշշակ» ուսումնական ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով կործանվել է Քվետայի Նավան-Կիլի շրջանում», — ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող երկու օդաչուները։