Ռուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել երկու բնակավայրի նկատմամբ՝ Զապորոժիեի մարզում և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում:
Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում։
Գերատեսչության տվյալներով՝ «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների շնորհիվ հաջողվել է ուկրաինական ուժերին դուրս մղել Զապորոժիեի մարզի Նիկոլսկոյե գյուղից։ ՌԴ պաշտպանության նախարարությունում նշել են, որ այս բնակավայրի գրավումը ընդլայնել է տարածաշրջանում ռուսական բանակի վերահսկողության գոտին և խաթարել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության կայունությունը։
Բացի այդ, այն պայմաններ է ստեղծել ռուսական զորքերի՝ դեպի Զապորոժիե հետագա առաջխաղացման համար։ Բացի այդ, «Կենտրոն» զորախմբավորման ուժերը վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Լիդինո գյուղի նկատմամբ։