Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Դադարեք կրակել, դադարեք պատերազմել. Արփինե Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի արդարադատության նախարարին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Սոֆիայում տեղի ունեցող բարձրաստիճան համաժողովի ընթացքում հակադարձել է Ադրբեջանի արդարադատության նախարարի ելույթին:

«Վերջինն իր խոսքում ասել է, որ Ադրբեջանի դատական համակարգն առավել արդյունավետ կաշխատեր, եթե իր երկրի տարածքների 20 տոկոսը օկուպացված չլիներ և մեկ միլիոն փախստական չունենային: Նա նաև հայտարարել է, որ Հայաստանն է ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ՝ նկատի ունենալով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված մասշտաբային ռազմական գործողությունները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին՝ նշելով. «Ցավում եմ, որ, Ադրբեջանի արդարադատության նախարարը չանսաց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գրասենյակի տնօրեն, համաժողովի մոդերատոր Ֆիլիպ Բուայեի հորդորին, այն է՝ խոսել բացառապես թեմայի շրջանակում և չանդրադառնալ այն թեմաներին, որոնք չեն առնչվում քննարկվող հարցին: Իսկ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը այս համաժողովի քննարկման առարկա չէ, սակայն միևնույն ժամանակ արձագանքելով վերջինիս՝ ուզում եմ նշել, որ Ադրբեջանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը նախաձեռնել է աննախադեպ լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ: Նրանք սպանել են, նրանք խոշտանգել են, նրանք գլխատել են, այո՛, տիկնայք և պարոնայք, նրանք գլխատել են «Իսլամական պետությանը» բնորոշ եղանակով: Այս պահին ես կդադարեցնեմ խոսել այս թեմայի շուրջ, նկատի ունենալով համաժողովի շրջանակները, բայց ելույթս ուզում եմ ավարտել՝ մեջբերելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի խոսքերը՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ժամանակ՝ ուղղված Ադրբեջանին. «Դադարեք կրակել, դադարեք պատերազմել»»:

Հիշեցնենք, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր մեկնարկել է «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը որպես նախապայման Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում օրենքի գերակայության համար» խորագրով համաժողովը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների մոտ 200 պատվիրակներ՝ արդարադատության նախարարներ, դատական համակարգի բարձրաստիճան անդամներ, ինչպես նաև ԵԽ կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ: