Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը
Այս տարվա առաջին յոթ ամիսների արդյունքներով Ռուսաստան ամենաշատ շոկոլադ են մատակարարել Գերմանիան, Բելգիան, Իտալիան, Լեհաստանը և Թուրքիան, պարզել է РИА Новости-ն՝ ուսումնասիրելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի և ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները։
Առաջատար հնգյակում են հայտնվել Բելգիան՝ 48,3 միլիոն դոլար, Իտալիան՝ 31,5 միլիոն և Թուրքիան՝ 25,97 միլիոն դոլար ցուցանիշով։ Բացի դրանից, հնգյակում է ընդգրկվել նաև Լեհաստանը՝ դուրս մղելով Ղազախստանին և զբաղեցնելով չորրորդ տեղը՝ 27,2 միլիոն դոլարով։
Ղազախստանն իջել է վեցերորդ տեղ․ երկիրը Ռուսաստան է արտահանել 19,3 միլիոն դոլարի շոկոլադ։ Չինաստանը մատակարարել է 17,8 միլիոնի, Լիտվան՝ 9,1 միլիոնի, Բուլղարիան՝ 8,8 միլիոնի։ Տասնյակը եզրափակել են Իսպանիան և Հայաստանը՝ յուրաքանչյուրը 7,1-միլիոնական դոլարով։
Ընդհանուր առմամբ Ռուսաստանը ներմուծել է ավելի քան 333 միլիոն դոլարի շոկոլադ։
Մեկ տարվա ընթացքում Ռուսաստան մատակարարումներն ամենից շատ ավելացրել են Նիդերլանդները՝ 4,5 անգամ (մինչև 1,3 միլիոն դոլար), Լիտվան՝ 2,2 անգամ, Մալայզիան՝ 2 անգամ (շուրջ 1,04 միլիոն), ինչպես նաև Լատվիան (1,6 անգամ՝ շուրջ 3,5 միլիոն դոլար), Հարավային Կորեան (1,6 անգամ՝ շուրջ 782 հազար դոլար) և Հայաստանը։