Երևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժած
Երևանի Սեբաստիա փողոցում այսօր ավտովթար է տեղի ունեցել։ Բախվել են «Ford Transit» և «Hyundai Elantra» մակնիշի մեքենաները։
Ականատեսների ներկայացմամբ, «Hyundai»-ն բարձր արագությամբ հարվածել է փողոցում կայանված «Ford»-ին, ինչի հետո վերջինս, շուրջ տաս մետր առաջ ընթանալով, բախվել է ծառին և վնասել ամբողջ դիմային հատվածը։
Վթարի հետևանքով «Hyundai»-ի վարորդը վնասվածներ չէր ստացել, սակայն ուղևորին «Շտապօգնության» մեքենան տեղափոխեց ԲԿ, որը ոտքն էր վնասել։