Իսրայելցի զինվորները հարձակում են գործել Հորդանան գետի Արևմտյան ափի ուղղությամբ. կան վիրավորներ և առևանգվածներ
Իսրայելցիները հարձակումներ են գործել Հորդանան գետի Արևմտյան ափի տարբեր շրջաններում ձիթապտղի բերքահավաքով զբաղվող պաղեստինցի ֆերմերների վրա։
Այս մասին հայտնել է «Արաբ 48» լրատվական կայքը:
Հարձակումների հետևանքով առևանգվել է յոթ պաղեստինցի, առնվազն չորս մարդ վիրավորվել է։
Լրատվամիջոցի տվյալներով՝ միջադեպերը տեղի են ունեցել պաղեստինցի գյուղատնտեսների նկատմամբ բռնության սրման և ձիթապտղի բերքահավաքի եռուն շրջանում նրանց՝ սեփական հողատարածքներ մուտք գործելը խոչընդոտելու փորձերի ֆոնին։