Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Եմենի հութիները բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածներ են հասցրել Սաուդյան ԱրաբիայինՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ․ «Հրապարակ»Ամեն ինչ սպասում ենք. եթե մեջը մարդ լինի՝ կքանդեն. Աջափնյակում շարունակում են քանդել խանութները (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային մարտահրավերի վերածվել. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում, լույս չի լինիԱսել է, որ ՔՊ-ականների կարիքը չունի, ինքը միայնակ էլ հաղթանակ կտանի.«Հրապարակ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչով է պայմանավորված բանակում զոհերի թվի աճը. «Հրապարակ»Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Շոու` տիրադավների մասնակցությամբ. «Հրապարակ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում. «Հրապարակ»Իսրայելցի զինվորները հարձակում են գործել Հորդանան գետի Արևմտյան ափի ուղղությամբ. կան վիրավորներ և առևանգվածներՁայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Ռուսական բանակը զանգվածային գրոհ է սկսել Խարկովի ուղղությամբ. կան վիրավրոներԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդը
Մամուլ

Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային հեռուստաընկերությունը, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմի սկսվելու տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին, եթեր հեռարձակեց տոնական, «ֆեստիվառային» համերգի տեսագրություն՝ հարուցելով հանրային վրդովմունքի մեծ ալիք: Հանրային դժգոհության ճնշման տակ Հանրային հեռուստաընկերությունը հարկադրված եղավ ներողություն խնդրել: Բայց դա չընկալվեց և չընդունվեց մեծամասնության կողմից:

Հասկանալի է, որ Հանրայինի այդ դրսևորումը բուռն արձագանք ստացավ նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, հնչեցին բավականին կոշտ բնորոշումներ ու քննադատություն: Օրինակ՝ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը բավարար չհամարեց սոսկական արձագանքը և հանդես եկավ բաց նամակ-պահանջով: Ըստ որում, պահանջը բավականին հստակ էր ձևակերպված. «Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի անհապաղ հրաժարական՝ եթերային քաղաքականությունը տապալելու, սեպտեմբերի 27-ի հաղորդման հեռարձակումը թույլ տալու և Հանրայինն իշխանական քարոզչամիջոցի վերածելու համար»:

Անկասկած, շատերը, այդ թվում՝ նշված պահանջը բարձրաձայնած «ՀայաՔվեն», հրաշալի հասկանում են, որ Հ1-ի խնդրահարույց ու նման այլ դրսևորումները շատ ավելի վերևից են գալիս, իսկ «վերևից եկող» այդ կարգադրությունները կատարողներն ընդամենը «սլաքավարների» դերում են: Սակայն առնվազն ի պաշտոնե կան կոնկրետ պատասխանատուներ, և որքան էլ շատ բան շատերին պարզ լինի, տեղին է նաև նրանցից պատասխան պահանջելը:

Ի վերջո, ինչպես ցույց տվեց այս օրինակը, հանրային ակտիվությունը, հետևողականությունը, համառությունը կարող են հանգեցնել որոշ արդյունքի և երբեմն նաև հանգեցնում են: Հանրային հեռարձակողի խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որ Հ1-ի գործադիր տնօրենն ու նրա տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել: Իհարկե, սա ընդդիմադիրների պահանջի ամբողջական կատարում չէ, բայց նաև հասկանալի է, որ հրահանգով կատարվածի համար հրահանգողը աշխատանքից չէր ազատի: Չնայած, Նիկոլ Փաշինյանից դա էլ է սպասելի, եթե ինչ-որ պահի զգա, որ դա իր անձին է պետք:

Բայց սա ավելի շուտ ազդակ է ոչ թե նրանց, այլ հանրությանն ու ընդդիմադիր շրջանակներին: Ազդակ, որ ցանկացած սկզբունքային հարցում պետք է գնալ մինչև վերջ, համառել, լինել հետևողական: Ի վերջո, իշխանության սանձարձակությունների սահմանափակումն սկսվում է այն կետից, որտեղ այդ իշխանությունը տեսնում ու զգում է հակազդում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում