3 ամիս առաջ եք ստորագրել սեփականության իրավունքը, բա խի՞ եք սխալ բան ստորագրել. վեճ՝ քաղաքացիների և թաղապետի միջև (տեսանյութ)
Դուք պետք ա ուրախ լինեք, որ քանդում ենք. տարածքը պետք է վերադարձվի աջափնյակցուն. քաղաքապետարանի աշխատակից (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը հետաձգել Գյումրիի զավթումը. «Հրապարակ»Սա ՆԳՆ համակարգի խափանման դրսևորում է.. Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ են հայտնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի արտահանումը թույլատրող համաձայնագրից
Տո ստի.... արա համբալ լակոտ... ձենդ կտրի.. արան դու ես՝ համբալ... հլը սսկվեք երկուսդ էլ... կռիվ Մեսրոպ Մանուկյանի ու թաղապետի միջև (տեսանյութ)
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Եմենի հութիները բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածներ են հասցրել Սաուդյան ԱրաբիայինՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ․ «Հրապարակ»Ամեն ինչ սպասում ենք. եթե մեջը մարդ լինի՝ կքանդեն. Աջափնյակում շարունակում են քանդել խանութները (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային մարտահրավերի վերածվել. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում, լույս չի լինիԱսել է, որ ՔՊ-ականների կարիքը չունի, ինքը միայնակ էլ հաղթանակ կտանի.«Հրապարակ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչով է պայմանավորված բանակում զոհերի թվի աճը. «Հրապարակ»Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Շոու` տիրադավների մասնակցությամբ. «Հրապարակ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում. «Հրապարակ»Իսրայելցի զինվորները հարձակում են գործել Հորդանան գետի Արևմտյան ափի ուղղությամբ. կան վիրավորներ և առևանգվածներՁայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Ռուսական բանակը զանգվածային գրոհ է սկսել Խարկովի ուղղությամբ. կան վիրավրոներԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Մամուլ

Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Խորհրդարանի երեկվա արտահերթ նիստում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները մերկացրին նախկիններին թալանի եւ կոռուպցիայի մեջ 8 տարի շարունակ մեղադրող հեղափոխականներին՝ ցույց տալով, թե իրականում ով է թալանում եւ այն էլ՝ ինչ տիեզերական մասշտաբներով։ Ներկաների համեմատ նախկինները, կարելի է ասել, սուրբ են եղել եւ եթե անգամ «ապօրինի» ունեցվածք են դիզել, ապա դա արել են բիզնես շրջանակների, այլ ոչ թե պետական բյուջեի հաշվին։ Այդ վատնումները բացատրելու փոխարեն իշխանականները պտտեցնում էին հին ու մաշված սկավառակը, թե սա Կալուգայի մարզը չէ, դուք չեք ուզում, որ Հայաստանն անկախ լինի ու նման միջոցառումներ իրականացնի։ Խոսքը COP17-ի ծախսերի մասին, որոնց վերաբերյալ տարբեր ֆանտաստիկ թվեր են ասվում՝ 7,5 միլիոն դոլարից մինչեւ 31 միլիոն դոլար։

Խորհրդարանն արտահերթ ռեժիմով քննարկում էր Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հետ համաձայնագրի վավերացման նախագիծը, որով 2026 թ․ հոկտեմբերի 19-30-ը Երեւանում կայանալու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովը, ինչպես նաեւ Կարտախենայի եւ Նագոյայի արձանագրությունների շրջանակում հանդիպումներ են անցկացվելու։

Ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին համաձայնագիրը նման սեղմ ժամկետում քննարկելու ու վավերացնելու որոշումը եւ համաժողովի կազմակերպման չարդարացված ուռճացված ծախսերը։ «Մինչեւ համաժողովի փաստացի մեկնարկը մնացել է ընդամենը մի քանի օր։ Պետությունն արդեն ստանձնել է ֆինանսական ծախսերը, ամեն ինչ պատրաստ է։ Ո՞րն է այն ձեւականությունը, որի համար որոշել եք հարցն օրենսդիր մարմնին ներկայացնել հիմա։ Ինչո՞ւ չներկայացրիք այն ժամանակ, երբ պետք է կատարվեր ֆինանսական առաջին հատկացումը։ Որքա՞ն է նախատեսվում ծախսել այս համաժողովի անցկացման համար»,- հետաքրքրվեց Տիգրան Աբրահամյանը։

Փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը հստակ պատասխան չուներ։ Իսկ COP17-ի միայն բրենդային նվերների համար ծախսվել է 290 մլն դրամ՝ հայտարարեց Լիանա Մանուկյանը։ «Օրինակ՝ ձեռք է բերվել 16 հազար 500 հատ թերմոս՝ հատը 7 հազար 800 դրամով։ Քանի որ COP17-ի հետ կապված բոլոր պայմանագրերում բացակայում են բնութագրիչները, ես շուկայի փոքրիկ վերլուծություն արեցի եւ ձեռք բերեցի մեր շուկայում առկա լավ որակի 4 տարբեր մոդելի թերմոս։ Դրանց արժեքը մանրածախ վաճառքում տատանվում էր 2 հազարից 3 հազար 500 դրամի սահմաններում։ Եթե անեի բրենդային տպագրություն, ապա կծախսեի եւս 1000 դրամ, այսինքն՝ մանրածախ առավելագույն գինը 4 հազար 500 դրամ է։ Բեյջի թել պետությունը ձեռք է բերել 1248 դրամով՝ 19 հազար 700 հատ։ Երեկ՝ ամբողջ օրը 55 դրամը գերազանցող բեյջի թել չկարողացանք գտնել»,- հայտարարեց նա։

Անուշ Միրզոյանն էլ ասաց․ «COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի ձեռքբերման համար նախատեսել է 371 միլիոն 129 հազար 869 դրամ։ Դրան առանձին ավելանում են կահույքի տեղափոխման, տեղադրման, ապամոնտաժման եւ 5,400 քմ հատակի ծածկույթի հետ կապված աշխատանքներ՝ եւս մոտ 36.3 միլիոն դրամ։ Այսինքն՝ միայն այս մասով խոսքն ավելի քան 407 միլիոն դրամը գերազանցող ծախսի մասին է․․․ Մեր լրացուցիչ ստուգմամբ՝ որոշ դեպքերում գներն ուռճացված են ավելի քան 50 տոկոս եւ ավելի։ 16 հազար դրամով գնել այն աթոռը, որը հանգիստ կարելի էր գնել 9 հազար դրամով՝ սա գերշահույթ է։ Սա կարելի է շարունակել… Պետբյուջեն ձեւավորվում է ժողովրդի հարկերով, եւ այն նախատեսված չէ չարդարացված ծախսերի համար»։
Էդգար Ղազարյանն էլ իշխանությանը մեղադրեց բնապահպական «տարրական խնդիրները չլուծելու» համար եւ առաջարկեց «COP17 կենսաբազմազանության համաժողովը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին»։

Կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո իշխանությունն ամբիոն հանեց իր ծանր հրետանուն՝ Վահագն Ալեքսանյանին, սակայն նրա ելույթը բուռն ծիծաղ առաջացրեց ընդդիմության շարքերում։ Նա ասաց․ «Ձեր ընկալմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը մաքսիմումը կարող է կազմակերպել «Հայաստան-Կալուգա բիզնես ֆորում»՝ լավագույն դեպքում»։ Ակնարկում էր, թե «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանն իր բիզնես գործունեությունը սկսել է Ռուսաստանի Կալուգայի մարզում: «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տարակուսեց, թե ինչու է իշխանությունը ծախսերի վերաբերյալ կոնկրետ թվեր ներկայացնելու փոխարեն կրկին Կալուգայից խոսում։ Իսկ երեկ քննարկված համաձայնագրով՝ Հայաստանի կառավարությունը լրացուցիչ մոտ 2 միլիոն 166 հազար դոլար է հատկացրել Երեւանում COP17-ի անցկացման համար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: