«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց
3 ամիս առաջ եք ստորագրել սեփականության իրավունքը, բա խի՞ եք սխալ բան ստորագրել. վեճ՝ քաղաքացիների և թաղապետի միջև (տեսանյութ)
Դուք պետք ա ուրախ լինեք, որ քանդում ենք. տարածքը պետք է վերադարձվի աջափնյակցուն. քաղաքապետարանի աշխատակից (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը հետաձգել Գյումրիի զավթումը. «Հրապարակ»Սա ՆԳՆ համակարգի խափանման դրսևորում է.. Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ են հայտնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի արտահանումը թույլատրող համաձայնագրից
Տո ստի.... արա համբալ լակոտ... ձենդ կտրի.. արան դու ես՝ համբալ... հլը սսկվեք երկուսդ էլ... կռիվ Մեսրոպ Մանուկյանի ու թաղապետի միջև (տեսանյութ)
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Եմենի հութիները բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածներ են հասցրել Սաուդյան ԱրաբիայինՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ․ «Հրապարակ»Ամեն ինչ սպասում ենք. եթե մեջը մարդ լինի՝ կքանդեն. Աջափնյակում շարունակում են քանդել խանութները (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային մարտահրավերի վերածվել. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում, լույս չի լինիԱսել է, որ ՔՊ-ականների կարիքը չունի, ինքը միայնակ էլ հաղթանակ կտանի.«Հրապարակ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչով է պայմանավորված բանակում զոհերի թվի աճը. «Հրապարակ»Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Շոու` տիրադավների մասնակցությամբ. «Հրապարակ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում. «Հրապարակ»Իսրայելցի զինվորները հարձակում են գործել Հորդանան գետի Արևմտյան ափի ուղղությամբ. կան վիրավորներ և առևանգվածներՁայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Ռուսական բանակը զանգվածային գրոհ է սկսել Խարկովի ուղղությամբ. կան վիրավրոներԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»
Մամուլ

Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանադրական դատարանը, պետք է ասել՝ կանխատեսելիորեն, մերժել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված դիմումի քննությունը: Ընդդիմադիր խմբակցությունները այդ դիմումով վիճարկում էին ԱԺ կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին որոշման սահմանադրականությունը: Դա այն որոշումն է, որով ԱԺ-ն, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ ՔՊ խմբակցությունը հաստատել է կառավարության ծրագիրը, որի մեջ, ինչպես հայտնի է, կա առանձին հակաեկեղեցական մաս՝ «Հոգևոր անվտանգություն» բաժինը:

Շատ հետաքրքիր է, բայց Սահմանադրական դատարանը որոշման մեջ մասնավորապես նշել է, որ կառավարության ծրագիրը... քաղաքական հայտարարություն է: Չէ, լուրջ. «Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կառավարության ծրագրի դրույթներն ինքնին չեն կարող հանդիսանալ սահմանադրական վերահսկողության առարկա, քանի որ դրանք չունեն նորմատիվ բովանդակություն։ Դրանք քաղաքական հայտարարություններ են, որոնք ձեռք են բերում իրավական նշանակություն միայն հետագա իրավաստեղծ գործունեության արդյունքում, հետևաբար՝ ԱԺՈ-3-Ն որոշումը, որով հավանություն է տրվում այդ ծրագրին, նույնպես չի կարող հանդիսանալ սահմանադրական վերահսկողության առարկա այն առումով, որքանով դա վերաբերում է ծրագրի բովանդակային դրույթներին...»:

Այսինքն, ՍԴ այդ որոշմամբ նշվում է, որ կառավարության որոշումը, որով հաստատվում է կառավարության գործունեության ծրագիրը, նաև ԱԺ որոշումը, որով այդ նույն ծրագիրը հաստատվում է... իրավական առումով ոչ մի բա՞ն են: Զուտ քաղաքական հայտարարություններ են, իսկ դրանք ՍԴ քննության առարկա չեն կարող լինել: ՍԴ որոշումն այնպիսի տպավորություն է թողնում, որ երկար փնտրել ու գտել են ինչ-որ մի սողանցք, որ հարցի քննությունից ու հրապարակայնացումից որևէ կերպ խուսափեն:

Մինչ այս, մինչ այն, քպական իշխանությունը ձևավորեց հակաեկեղեցական «քննիչ հանձնաժողովը», որին արդեն անդրադարձել ենք:

Մյուս կողմից՝ Մայր Աթոռում էլ տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպումը մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների, սահմանադրագետների հետ: Բացի այն, որ խորհրդակցության մասնակիցները դատապարտել են Հայոց եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը, նրանք այդ եղելությանը տվել են ամբողջական ու, կարելի է ասել, սպառիչ իրավական գնահատականներ: Մասնավորապես՝ այդ հակաեկեղեցական «հանձնաժողովի» ստեղծումն ինքնին բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը:

Լրացուցիչ ընդգծվել է, որ Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության շրջանակից դուրս են և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել: Ավելին, խորհրդարանական վերահսկողություն սահմանելու փորձերը հակասում են Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու ու կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաև կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշներին:

Արժե հատուկ ընդգծել, որ դրանք Հայաստանի լավագույն իրավագետների, բարձրակարգ պրոֆեսիոնալների օբյեկտիվ գնահատականներն են: Այսինքն, այստեղ հուզական ընկալման կամ կրոնական հայացքների հարց չէ, այլ զուտ մասնագիտական գնահատական:

Անկեղծ ասած, երևույթն ու փաշինյանական իշխանության հակաեկեղեցական քայլերի ապօրինությունն այնքան բացահայտ են, որ ամենևին կարիք չկա դիպլոմավորված իրավագետ լինել՝ աղաղակող, արդեն նաև փաստաթղթորեն արձանագրված խախտումները տեսնելու համար:

Ահավասիկ. Հայաստանն աշխարհիկ պետություն է, սահմանադրորեն և գործող օրենքների համաձայն՝ Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունն էլ չունի ոչ մի իրավունք՝ միջամտելու Եկեղեցու՝ որպես կրոնական կառույցի ներքին ինքնավարության և կանոնական խնդիրներին: Սրանով հարցը իրավական տեսանկյունից պետք է փակված լիներ: Ավելին, նման «հարց» ընդհանրապես չպիտի ծագեր կամ պիտի փակվեր՝ դեռ չծագած: Սակայն ամեն գնով Հայ առաքելական եկեղեցին իր քաղաքական ու կամայական ենթակայության տակ մտցնելու և, որպես ազգային կառույց, վերացնելու Փաշինյանի մղումները դուրս են իրավական ու նաև բարոյական սահմաններից:

Մայր Աթոռը, Վեհափառը, հոգևորական միաբանությունը, հասկանալի է՝ հավատացյալ հայ ժողովրդի, Հայաստանի ազնիվ քաղաքացիների, հայ ժողովրդի օտարազգի բարեկամների լայն աջակցությամբ դիմակայում է իշխող վարչախմբի, իսկ եթե ավելի ճշգրիտ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ոչ մեծ թվով քաղաքական մերձավորների ճնշումներին: Ավելին, Մայր Աթոռը վճռական է՝ իր իրավունքները, ըստ այդմ՝ մեր ազգային ու պետական շահերը, մեր ինքնությունը պահպանելու և պաշտպանելու հարցում: Բայց, եթե վերադառնանք առկա կոնկրետ իրավիճակի իրավական կողմին, ապա ի՞նչ ունենք «գետնի վրա»:

Ունենք աշխարհիկ իշխանության կողմից Ազգային եկեղեցու գործերին միջամտելու՝ հակաօրինական, հակասահմանադրական, հակականոնական բացահայտ մղում: Ունենք իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցին զավթելու և այն կառավարությանն առընթեր վարչության կամ գերատեսչության վերածելու, որպես ազգային միասնական կառույց՝ վերացնելու անթաքույց ցանկություն: Պատկերավոր ասած՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա՝ վերջին ընտրություններում նույնիսկ պաշտոնական տվյալներով հազիվ 49 տոկոս քվե ստացած իշխանախումբը ցանկանում է կտրել այն բազմադարյա ծառը, որի վրա խարսխված է հայոց ազգային ինքնությունը: Այսինքն, սա զուտ կրոնական ընկալումների, Աստծուն հավատալչհավատալու հարց չէ սոսկ: Ոչնչացնել եկեղեցին՝ նշանակում է վերացնել հայությանը՝ որպես ազգային միասնական երևույթ:

Եվ էլի. Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, մեծ հաշվով, կրոնական կազմակերպություն է, որը Սահմանադրությամբ ունի առանձնահատուկ կարգավիճակ (հոդված 18): Մյուս կողմից՝ Հայաստանում կան և գործում են այլ կրոնական կազմակերպություններ: Ավելին, կան ենթադրություններ, այդ թվում՝ մամուլում շրջանառված, որ իշխող ՔՊ-ի որոշ ներկայացուցիչներ այլ կրոնական կազմակերպությունների հետևորդներ են, ինչն, ի դեպ, իրենց ազատ իրավունքն է: Հիմա հարց. իհարկե, դրանք ՀԱԵ հետ համեմատելի չեն, այդուամենայնիվ, պատկերացնո՞ւմ եք՝ եթե Փաշինյանը համարձակվի «այլ կրոնական կազմակերպությունների» հասցեին ասել 5 տոկոսն ամենի, ինչ, օրինակ՝ ասում է Ազգային եկեղեցու հասցեին: Իհարկե, նրա սիրելի Արևմուտքից, Եվրամիությունից ու ԱՄՆ-ից, վերջիններիս կողմից ֆինանսավորվող հայաստանյան ՀԿ-ներից այնպիսի ճռնչալի սաստումներ կլսվեն, որ քիչ չի թվա: Բայց, այ, եթե Ազգային եկեղեցու դեմ է օրվա իշխանությունը պայքարում, Հայ առաքելական եկեղեցին է ուզում քանդել, դա յուրովի խրախուսում են՝ առնվազն լռելով:

Շատերն են ցանկացել կործանել Մայր Աթոռը: Այդ շատերից որոշները հիմա կան թերևս միայն պատմության դասագրքերում: Իսկ Մայր Աթոռը, Սուրբ Էջմիածինը կան, իրենց տեղում են և մեր ընթացիկ կյանքի բաղկացուցիչն են:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում