Արցախից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածների կողմից արդեն ստացվել է ավելի քան 53 հազար դիմում։ ԱԺ–ում ՔՊ–ի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ քննարկումից հետո լրագրողներին ասաց ներքին գործերի նախարարի տեղակալը Արմեն Ղազարյանը։
Նա հայտնեց, որ Արցախից տեղահանված ավելի քան 45 անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել։
«Հնարավորինս պարեցնում ենք այն գործըթնացները, որոնցով անցնում են մեր հայրենակիցները»,- ասաց Ղազարյանը։