Ինչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ ենՍպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկներն ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրելՀայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. ՀովհաննիսյանԱԺ նախագահը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են երկու երկրի ընդհանուր շահերի վրա հիմնված համագործակցության ընդլայնումըԶարուհի Բաթոյանը 3 օրով գործուղվում է Վարշավա36 ժամ ջուր չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և Արարատի մարզի 4 գյուղումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցումԷդ ի՞նչ ենք փաթեթավորում ու ինչո՞վ, որ միավորն արժե 25 հազար դրամ. Լիաննա Մանուկյանը՝ COP17-ի ծախսերի մասինՕդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա 5 օրերինYandex-ը միջոցներ է ձեռնարկում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքները մեղմելու համար․ ՊեսկովՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունԵրևանում ևս 2 փողոց կանվանափոխվիՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան. Hetq.am
Պաշտոնանկություններ ու տեղափոխություններ են տեղի ունեցել Պարեկային ծառայությունում. Երևանն ունի ՊԾ գնդի՝ ծառայության գծով նոր տեղակալ
Սահմանադրական դատարանը վաղը նոր նախագահ կընտրի
Արմավիրում` «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվելՀաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել․ ArmLur.am (տեսանյութ)
Այս պահին արgախgիներին բնակարան ձեռք բերելու համար տրվող գումարի բարձրացում չի նախատեսվում. Արսեն Թորոսյան Միխեիլ Սաակաշվիլին խոսել է Ադրբեջանում տեղի ունեցող ցույցերի մասինԱրցախում վտանգի տակ են հայտնվել տարբեր սերունդների զnhերի հիշատակին նվիրված հուշարձանները՝ անկախ դրանց կառուցման ժամանակաշրջանից, պատմական նշանակությունիցԱդրբեջանում ձերբակալվում են ցույցերի մասնակցած դպրոցական աշակերտներըԱնշարժ գույքի գործակալի գործունեության ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ (տեսանյութ)
Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց
Էս մարդկանց անեծքի տակից ո՞նց ա դուրս գալու. կամ ի՞նչ ա նշանակում՝ քոչարյանական ես, հայհոյեց, գնա՞ց. ցավոք սրտի, Նիկոլին եմ ընտրել. տնտեսվարող (տեսանյութ)
Միջազգային

Ռուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավար

Բրիտանական հակահետախուզական ծառայություն MI5-ն օտար պետություններից բխող սպառնալիքներին հակազդելու համար ավելի շատ ռեսուրսներ է ուղղում, քան սառը պատերազմի տարիներին։ Դրա մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Քեն ՄըքՔալումը՝ Ռուսաստանին անվանելով «թիվ մեկ ագրեսոր» և նախազգուշացնելով Իրանի, աջ ծայրահեղականների ու արհեստական բանականություն օգտագործող ահաբեկիչների կողմից «սպառնալիքների ուժեղացման» մասին, հաղորդում է BBC News-ը:

Լոնդոնում MI5-ի կենտրոնակայանում ունեցած իր տարեկան ելույթում ՄըքՔալումը հայտնել է, որ վերջին տասնամյակում օտար հակառակորդներից բխող սպառնալիքները քառապատկվել են։ Նրա գնահատմամբ՝ այժմ ահաբեկչությանը և պետություններից բխող սպառնալիքներին հակազդելու օպերատիվ աշխատանքի ծավալները գրեթե հավասարվել են։

ՄըքՔալումը Ռուսաստանին մեղադրել է եվրոպական երկրների դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ։ Նրա գնահատմամբ՝ Մոսկվան փորձում է ապակայունացնել իրավիճակը Եվրոպայում՝ միաժամանակ չհրահրելով ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պատասխանը։ Դաշինքի հետ ուղիղ հակամարտության անցնելը Կրեմլի համար կդառնար «հիմար քայլ», զգուշացրել է MI5-ի ղեկավարը։

Նա հայտարարել է նաև, որ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմում ռուսական զորքերի առաջխաղացումը մնում է նվազագույն և ձեռք է բերվում «սարսափելի գնով»։

Ըստ ՄըքՔալումի՝ Մեծ Բրիտանիայից հետախուզական գործունեության հետ կապված գրեթե հազար ռուսասատանցի ներկայացուցիչների արտաքսումից հետո Կրեմլի հնարավորությունները գաղտնի գործողություններ իրականացնելու համար կրճատվել են։ Այժմ Ռուսաստանը, պնդում է MI5-ի ղեկավարը, ավելի ու ավելի հաճախ փորձում է հանցագործների վարձել՝ արտերկրում առաջադրանքներ կատարելու համար։

Առանձին ՄըքՔալումը զգուշացրել է նաև Մեծ Բրիտանիայում Իրանի ակտիվության ուժեղացման մասին։ Վերջին մեկ տարվա ընթացքում Իրանին առնչվող գործերով 50 մարդ է ձերբակալվել։ Հետախուզության ղեկավարի գնահատմամբ՝ իրանական գործունեությունը հիմնականում ուղղված է եղել հրեական համայնքների դեմ, սակայն նաև առնչվել է ավելի պաշտպանված օբյեկտների, դրանց թվում՝ ռազմական։

ՄըքՔալումը ևս մեկ լուրջ սպառնալիք է անվանել ահաբեկիչների կողմից արհեստական բանականության կիրառումը։ Ըստ նրա՝ MI5-ն արդեն բացահայտել է ԱԲ-ն հետախուզության և հարձակման մեթոդների կատարելագործման համար օգտագործելու փորձեր, այդ թվում՝ անօդաչու սարքերի միջոցով։ Տեխնոլոգիաները միաժամանակ հնարավորություն են տալիս ստեղծել կոնկրետ մարդկանց համար հարմարեցված քարոզչական նյութեր։

MI5-ի ղեկավարի ամենամեծ անհանգստությունը հարուցում է ծայրահեղականների կողմից ԱԲ-ի օգտագործման հնարավորությունը՝ կենսաբանական զենք մշակելու համար։ Առայժմ այդ սպառնալիքը չի իրագործվել, սակայն տեխնոլոգիաների զարգացումը կարող է էապես բարձրացնել նման զենքի առկա և նոր տեսակների վտանգավորությունը։ Բրիտանական հատուկ ծառայություններն այդ ռիսկերին հակազդելու ուղղությամբ աշխատում են Մեծ Բրիտանիայի Արհեստական բանականության անվտանգության ինստիտուտի հետ համատեղ։

ՄըքՔալումը նաև ուշադրություն է հրավիրել աջ ծայրահեղական ահաբեկչության աճի վրա։ Ապրիլին երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչև «լուրջ» աստիճանի․ դա նշանակում է, որ ահաբեկչական գործողությունը միանգամայն հավանական է համարվում։ Ըստ MI5-ի ղեկավարի՝ նկատելի միտում է դարձել արմատական հակամիգրացիոն և հակամահմեդական տրամադրությունների վերածումը ահաբեկչական հանցագործություններ կատարելու մտադրության։

Նա հավելել է, որ աջ ծայրահեղական արմատականացումը հաճախ ազդում է երիտասարդների վրա և տարածվում է համացանցի միջոցով։ Մասնավորապես, MI5-ը հետաքննել է 13-ամյա մի դեռահասի գործ, որն արմատականել էր դարձել ծայրահեղ աջ գաղափարների ազդեցության ներքո։ Հետաքննության ընթացքում ստացված տեղեկություններն օգնել են միջազգային գործընկեր ծառայություններից մեկին կանխել մահաբեր հարձակում Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս։

ՄըքՔալումն ընդգծել է, որ «Ալ-Քաիդա» և «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումները շարունակում են ոգեշնչել և կազմակերպել ահաբեկչական գործողություններ, իսկ բրիտանական իշխանություններն օտար պետությունների, դրանց թվում՝ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի գործունեությանը հակազդելու համար կիրառում են 2023 թվականի Ազգային անվտանգության մասին օրենքը։