Ռյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքը
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Ուկրաինայի ճգնաժամի շուրջ շփումները երբեք չեն ընդհատվել, սակայն դրանք փակ բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմն այս հարցին մոտենում է առավելագույն պատասխանատվությամբ։
«Մենք թույլ չենք տա որևէ արտահոսք»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է դիվանագետը։
Ռյաբկովի խոսքով՝ Ռուսաստանը երաշխավորում է, որ բանակցությունների բովանդակության վերաբերյալ տեղեկատվության արտահոսք չի լինի, քանի որ Մոսկվայի համար առաջնահերթը իրական արդյունքի հասնելն է, այլ ոչ թե արտաքին մեդիաազդեցություն ստեղծելը։