ԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների
ԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների հնարավոր վերսկսելուն՝ չնայած Դոնալդ Թրամփի հայտարարություններին, թե Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ հարվածները կդադարեցվեն։ Այս մասին, հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին, հայտնում է Axios-ը։
Կայքի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ շաբաթ քննարկել են Իրանի դեմ նոր լայնածավալ գործողություն սկսելու հնարավորությունը՝ ԱՄՆ-ում և Իսրայելում կայանալիք ընտրություններից առաջ։ Խոսքը վերաբերում էր մինչև Իսրայելի հոկտեմբերի 27-ի խորհրդարանական ընտրությունները և ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները ընկած ժամանակահատվածին։
Ինչպես նշում է պարբերականը, զրույցը տեղի է ունեցել մինչև այն պահը, երբ հոկտեմբերի 8-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մինչև Կոնգրեսի ընտրությունները հարվածներ չի հասցնի Իրանին։ Միևնույն ժամանակ, ամերիկյան և իսրայելական զինված ուժերը պահպանում են մարտական պատրաստվածությունը և ավարտում գործողության նախապատրաստական աշխատանքները։
Axios-ի տեղեկություններով՝ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են համատեղ գործողության տարբերակը, որը նախատեսում է հարվածներ հասցնել Իրանի ռազմական և միջուկային օբյեկտներին։