Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Գործող կառավարիչն ասում է՝ ամեն ինչ մի կողմ դնենք, կենտրոնանանք խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ:
Մի կողմ դնենք, որ այդ պայմանագրում խաղաղության երաշխիք չկա, բայց մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդիր կա:
Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է: Եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում:
Իսկ երբ ասում է՝ «արեք, կենտրոնանանք», ինչու ՀՀ-ի՞ց է կախված դրա ստորագրումը, իհարկե, ոչ: Անընդհատ նոր պահանջներ և անորոշ հեռանկար»: