ՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալՍա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասինՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենաԻլհամ Ալիևը Բաքվում խոսել է օկուպացված Արցախի եւ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը. Օրբելյան
Հայաստան կժամանի ԵԱՀԿ նախագահ Իգնասիո Կասիսը. նախատեսվում է Արարատ Միրզոյանի հետ հանդիպում24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքումԿարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցենԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՀրդեհ՝ Սիլիկյան թաղամասի մազութի գործարանում․ այրվել են սարքավորումներ և բիտում. կրակի տարածումը կանխվել էՈր հարկը երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը (տեսանյութ)Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ Զաքարյան
Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են․ Ծառուկյան
Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեյն ենթարկվել է կիբերհարձակման
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքԻսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է․ «Հրապարակ»Ըստ Փաշինյանի՝ խաղաղության տեսքը 29 հազար 743 քմ տարածքով Հայաստանն էՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Դшնшկшհարnւթյուն՝ Երևանի կենտրոնում. տաք հետքերով 7 անձ ձերբակալվել է
Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում. «Իրավունք»Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները. «Իրավունք»Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում մինչև ժամը 17՚00-ը հոսանքազրկումներ կլինեն14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»«Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերին մասնակցողների թիվը գերազանցում է 160 հազարըԳուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել. «Հրապարակ»Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել. «Հրապարակ»Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում ԿիեւըԱննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ «Հրապարակ»Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել է
Քաղաքականություն

Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են․ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Կենտրոն ՔԿՀ-ից․

«Թեև ռուս-ամերիկյան վերջին խոշոր տնտեսական գործարքը Հայաստանին ուղիղ կերպով չի առնչվում, բայց մեզ համար այն հետևություններ անելու լավ առիթ է և պարտավորություն։

Նախ. երբեք չի կարելի հայտնվել խոշոր տերությունների շահերի բախման կենտրոնում։ Փոքր պետությունների համար դա միշտ ավարտվում է կորուստներով, իսկ երբեմն՝ ողբերգությամբ։ Սա այն է, ինչի մասին ես ու թիմը զգուշացնում ենք վերջին տարիներին։

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները պաշտպանում են իրենց պետությունների տնտեսական շահերը, հետևաբար՝ իրենց ժողովուրդների շահերը, իրենց քաղաքացիների բարեկեցությունը։

Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ. սա ես վերջին մեկ տարում ասել եմ բազմաթիվ անգամներ, երբ տեսնում էի, որ մեր տնտեսության համար արհեստականորեն խնդիրներ են ստեղծվում։

Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են։ Ու դա մի խնդրի պատճառով, որը չպետք է լիներ։ Հաճելի և անիրական խոստումների դիմաց մենք կանգնեցինք լուրջ խնդրի առաջ, որը հարյուր հազարավոր մեր քաղաքացիների բարեկեցությանն է վերաբերում։ Ինչո՞ւ, ի՞նչը մեզ ստիպեց հայտնվել այդ արհեստածին պրոբլեմի մեջ։

Ես լավ գիտեմ, թե ինչքան դժվար է շուկա գտնել և մնալ այդ շուկաներում։ Դրա համար տարիների դժվար ու համառ աշխատանք է պահանջվում։ Բայց շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում։

Հերթական մոլորությունն է, երբ ասում են, թե հե´նց Ռուսաստանի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտադրանքի, գյուղմթերքի արտահանումը։ Վստահեցնում եմ. երբ այդ օրը գա, շատերը հայտնաբերելու են, որ իրենց տեղն արդեն զբաղեցրել են ուրիշները՝ այլ պետությունների արտադրանքով։ Ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք, թե հատկապես ո´ր պետության։ Տնտեսական կյանքը երբեք կանգ չի առնում, և դիմացինի սխալներից միշտ ուրիշներն օգտվում են։ Որքան երկար տևի այս վիճակը, այնքան ավելի մեծ ծավալով ենք կորուստներ արձանագրելու։

Տնտեսությունները զարգանում են տնտեսական ճիշտ քաղաքականության շնորհիվ։ Անընդհատ արտաքին պարտք վերցնելով հնարավոր չէ տնտեսական կայուն զարգացում ապահովել։

Տնտեսությունը զարգանում է կառուցելով, ստեղծելով, ներդրումներ անելով։ Խլելու փորձերով, աշխատող հիմնարկները փակելով, կապարակնքելով, հազարավոր ընտանիքներ առանց աշխատանք ու առանց ապրուստի միջոց թողնելով՝ տնտեսություն չի զարգանում։ Ի դեպ, խոսքը միայն ինձ պատկանող ձեռնարկությունների մասին չէ, ամենևին։ Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա։

Մեր փոքր Հայաստանը իր աշխատող, ստեղծող ժողովրդի շնորհիվ ունի տնտեսական զարգացման լավ հնարավորություններ։ Մենք ունենք թե´ Ռուսաստանի, թե´ ԱՄՆ-ի, թե´ Եվրոպայի, թե´ Չինաստանի, թե´ հարևանների ու շատ-շատերի հետ փոխշահավետ համագործակցության լավ հնարավորություններ։ Բայց կարող ենք նաև ինքներս մեզ դնել ծանր վիճակում։

Կենտրոն ՔԿՀ

14.10.26թ.»։