Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը. Օրբելյան
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:
«Մերժել է նույն հիմնավորումներով, ինչով մերժել է բազմաթիվ բողոքներ, երբ առանց մանրակրկիտ անդրադառնալու հիմքերին` ընդհանուր, ձևական ձևակերպումներ են տրվել»,- ասաց նա:
Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորումից 10-15 օր առաջ բժշկական միջամտություն էր ունեցել. «Հիմա մենք որոշակի գործողություններ ենք կատարելու՝ առողջական վիճակը զուտ ստուգելու առումով։ Սա ենթադրում է որոշակի հետազոտություն։
Այնպես չէ, որ նախագահը գանգատ ունի, դրանով է պայմանավորված ստուգումը։ Հետվիրահատական ապաքինման ժամանակահատված կա, որը կարևոր է։ Նախագահը վիրահատվել է կալանքից առաջ, հիմա ստուգման կարիք կա»։
Հիշեցնենք՝ շուրջ 2-րդ ամիս է Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։