Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է ԲաքուՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԱլեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ ՇարմազանովՇաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. ԹյուրքագետԳազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում. տեսչական մարմինՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալՍա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասինՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենաԻլհամ Ալիևը Բաքվում խոսել է օկուպացված Արցախի և «Զանգեզուրի միջանցքի» մասին
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը. Օրբելյան
Հայաստան կժամանի ԵԱՀԿ նախագահ Իգնասիո Կասիսը. նախատեսվում է Արարատ Միրզոյանի հետ հանդիպում24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքումԿարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցենԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՀրդեհ՝ Սիլիկյան թաղամասի մազութի գործարանում․ այրվել են սարքավորումներ և բիտում. կրակի տարածումը կանխվել էՈր հարկը երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը (տեսանյութ)Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ Զաքարյան
Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են․ Ծառուկյան
Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեյն ենթարկվել է կիբերհարձակման
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքԻսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է․ «Հրապարակ»Ըստ Փաշինյանի՝ խաղաղության տեսքը 29 հազար 743 քմ տարածքով Հայաստանն էՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Դшնшկшհարnւթյուն՝ Երևանի կենտրոնում. տաք հետքերով 7 անձ ձերբակալվել է
Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում. «Իրավունք»Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները. «Իրավունք»Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում մինչև ժամը 17՚00-ը հոսանքազրկումներ կլինեն14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»«Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերին մասնակցողների թիվը գերազանցում է 160 հազարըԳուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել. «Հրապարակ»Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել. «Հրապարակ»Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում ԿիեւըԱննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ «Հրապարակ»Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետո
Քաղաքականություն

Ալիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. Թյուրքագետ

Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը թելեգրամի իր ալիքում անդրադարձել է Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ցույցերին.

«Մի քանի օր է՝ Ադրբեջանում բողոքի գործողություններ են, որոնք, գլխավորապես, կապված են այդ երկրի իշխանությունների կողմից կրթական փոփոխությունների հետ, ինչի արդյունքում կրոնամետ դպրոցական աղջիկները հնարավորություն չունեն գլխաշորով մտնել դպրոցներ։ Քանի որ այս իրադարձությունը ոչ միայն ինքնին կարևոր է ու դուրս է գալիս զուտ ներադրբեջանական զարգացումների շրջանակից, այլև դարձել է տարաբնույթ (և հիմնականում՝ սխալ կամ թերի) մեկնաբանությունների պատճառ (ընդհուպ մինչև Ադրբեջանում իսլամական հեղափոխության մեկնարկի մասին պնդումներ), ապա կետերով ներկայացնեմ գլխավորը, որը պետք է իմանալ տեղի ունեցողի մասին։

◾ Բողոքի գործողությունների դրդապատճառը կրթական այն փոփոխությունն է, որով պետական դպրոցներում սովորող աշակերտների համար սահմանվում է նոր համազգեստ կրելու պարտադրանք։ Այսինքն, գլխաշոր կրող իսլամադավան երեխաները այլևս հնարավորություն չունեն, չխախտելով իրենց կրոնական կանոնը (իսկ գլխաշոր կրելը սահմանված է Ղուրանով), ստանալ դպրոցական կրթություն։ Նմանատիպ սահմանափակում է մտցվել նաև ուսուցիչների համար (այս մասին ավելի քիչ է խոսվում, բայց ոչ պակաս էական խնդիր է)։ Հենց այս տեսարանն է արձանագրված սոցցանցերում ու միջազգային մեդիաներում տարածված կադրերում։

◾ Կառավարության համապատասխան որոշումը հիմնված է ս./թ. հուլիսին ընդունված օրենսդրական փոփոխության վրա, իսկ ուժի մեջ է մտել սեպտեմբերի վերջին, սակայն սահմանափակումները փաստացի սկսել են կիրառվել այս շաբաթվանից։ Ադրբեջանական պետական քարոզչությունը որոշումը ներկայացնում է որպես սոցիալական նախագիծ՝ հարուստ-աղքատ տարբերությունները վերացնելու համար, սակայն բոլորը հասկանում են, որը օրենքի նպատակն է հավելյալ սահմանափակումների միջոցով շարունակել վերահսկողության տակ պահել երկրի կրոնական համայնքը։ Հիմա հասկանանք, թե ինչու է սա այսչափ կարևոր իշխանության ու հասարակության համար։

◾ Ադրբեջանը աշխարհիկ կարգ ունեցող պետություն է, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը իսլամադավան է։ Ընդ որում դրանց գերակշիռ մասը դավանում է շիայականություն (շուրջ 60%-ը), իսկ մյուսները՝ սուննիականություն (ըստ առկա տվյալների՝ վերջին տարիներին սուննիադավանների թիվը էական աճ է գրանցել՝ թուրքական ազդեցության ներքո)։ Ադրբեջանի իշխող վարչախումբը յուրահատուկ կրոնական քաղաքականություն է վարում, որը հիմնված է մի կողմից իսլամի՝ որպես վտանգ, մյուս կողմից՝ որպես գործիք ու հնարավորություն ընկալման վրա։ Ալիևների ընտանիքը քաջատեղյակ է, որ ադրբեջանական հասարակությունը էթնիկական առումով միատարր չէ (միայն թյուրքեր չեն, ինչպես հենց իրենք՝ քուրդ Ալիևները), և որ ադրբեջանական մետաէթնիկ ինքնության համար կրոնական բաղադրիչը կարևոր է (այլ բառերով ասած իրանախոս թալիշն ու թյուրքը միասին մեկ պետության մեջ են ապրում, քանի որ ընկալում են իրենք իրենց նույն շիան)։ Ու կրոնը անհրաժեշտ է այդ նուրբ միասնականությունն ու սոցիալական համերաշխությունն ապահովելու համար։ Իսլամը նաև օգտակար է արտաքին քաղաքականության մեջ գործընկերներ, աջակցություն և այլ պրագմատիկ շահեր ստանալու համար։

◾ Միաժամանակ իսլամը ադրբեջանական իշխող ուժի ու պետական կայունության համար գլխավոր սպառնալիքն է։ Իսլամադավանները ենթակա են արտաքին ազդեցության (առաջին հերթին հարևան շիայադավան Իրանի ու սուննիադավան Թուրքիայի կողմից), ինչը վերջիններիս դարձնում է գործիք Ադրբեջանի ներսում իշխող վարչախմբի դեմ։ Միաժամանակ՝ ադրբեջանցիների մի զգալի մասը որևէ կերպ չի հավատում տիրապետող պետական գաղափարախոսությանը («ադրբեջանականություն» կամ «հեյդարիզմ»), չի հավատում նաև այլ սահմանված համընդհանուր նպատակներին։ Ուստի սոցիալական ճգնաժամերի ընթացքում, որպիսիք Ադրբեջանում անդադար են լինում՝ պայմանավորված առաջին հերթին տնտեսական դրությամբ, հենց կրոնն է դառնում հանրային մոբիլիզացիայի ու փրկության գլխավոր աղբյուրը, իսկ կրոնական գործիչները՝ բնական առաջնորդներ։ Սա դրսևորվել է բազմիցս. տարբեր առիթներով ինքնաբուխ ցույցերը դրա վառ վկայությունն են։ Ուստի կրոնը ոչ միայն ծեսի մասին է, այլև իրական սոցիալական գաղափարախոսության նշանակություն ունի Ադրբեջանում, հետևաբար՝ կրոնական սահմանափակումները ավելի սուր են ընկալվում հասարակության կողմից, քան կարելի էր սպասել։

◾ Հենց այս պատճառով Ադրբեջանի իշխանությունները փորձում են կրոնական դաշտը պահել խիստ վերահսկողության ներքո (սա կոչվում է լաիկություն)՝ մի կողմից սահմանելով կրոնի թույլատրելի դրսևորումներ, մյուս կողմից կրոնը հնարավորինս դարձնելով մշակութային, այլ ոչ թե սոցիալ-քաղաքական ֆենոմեն (դրա համար հատուկ եզր է հորինվել՝ «ավանդական իսլամ»)։
Նախկինում էլ Ադրբեջանի իշխանությունները փորձել են գլխաշորավորներին սահմանափակել, սակայն բողոքի լայնածավալ (Ադրբեջանի մասշտաբներով) ցույցերից հետ ստիպված հետ քայլ են արել։ Ներկայիս ցույցերը լայն արձագանք են ստացել շնորհիվ սոցցանցային ուղեցկության, բայց խոսել աննախադեպության մասին սխալ է։

◾ Քանի որ Ադրբեջանը շարունակում է մտնել թուրքական մշակութային ազդեցության գոտու մեջ (ընդ որում՝ Ալիևների կամքին հակառակ), այդ պատճառով ադրբեջանական իշխանությունների այս քայլը լայն ու բացասական արձագանք է ստացել Թուրքիայի հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում՝ բերելով որոշ լարվածության կողմերի միջև։ Սակայն ոչ մի դեպքում չի կարելի մտածել, որ սա կարող է Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում էական խնդրի պատճառ դառնալ։ Այս երկու երկրները աշխարհագրության, պետական մտածողության ու կենսունակության տեսանկյունից այնքան փոխկապակցված են, որ ռազմավարական առումով իսկապես «մեկ ազգ, երկու պետություն են»։ Առավել ևս այսօր, երբ երկուսի երկարատև կայունության բանալին շարունակական ինտեգրացիան է ու Կովկասում թյուրքական միասնական գոտու ձևավորումը։ Հետևաբար մարտավարական մակարդակում առաջացող տարաձայնությունները չեն կարող վնասել ռազմավարական հնարավորությունները։ Հակառակ պնդումները միամտություն են։

◾ Սակայն այս բողոքի ցույցերը այլ բան են հուշում։ Ադրբեջանում սոցիալական ճգնաժամը ոչ միայն չի վերացել, այլև ավելի է խորացել 2020 թ. հաղթանակից հետո։ Եթե նախկինում «Ղարաբաղը վերցնենք, լավ կապրենք» նշանաբանի ներքո պետական քարոզչությունը հանրային լարվածությունը թուլացնելու որոշ հնարավորություններ ստեղծում էր, ապա այսօր «Ղարաբաղը կա», բայց միջին վիճակագրական ադրբեջանցին, ով նաև զոհ է տվել, չունի ոչ միայն բարեկեցություն, այլև՝ դրա հեռնկար։ Հետևաբար խնդիրները շատանում են, բողոքը՝ կրկնապատկվում։

◾ Ալիևին, անշուշտ, կհաջողվի ճնշել բողոքի այս ալիքը (դրա համար նա տարիներով ստեղծել է բավական արդյունավետ ռեպրեսիվ համակարգ)՝ գուցե որոշ հետքայլեր անելով։ Բայց էական է արձանագրել, որ այս ցույցերն անհետևանք չեն մնալու։ Մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ Ալիևի վարչախումբը հանրային դժգոհությունը փորձելու է մեղմել՝ այն ուղղելով դեպի նոր արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի։ Սա նշանակում է, որ ուժեղացվելու են թե՛ արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի» հակահայկական թեզի տարածումը, թե՛ դրա գործնական կիրառման մեխանիզմների ստեղծման աշխատանքները։ Այո, ճիշտ հասկացաք, ես նկատի ունեմ, որ ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել»։