Դոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կազմել է 361.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.30 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 404.4 դրամ (նվազել է 0.27 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.30 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 359–360 դրամով, վաճառվում է 362-364 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 398-401.5 դրամով, վաճառվում է 407–412 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.95–4.12 դրամով, վաճառվում է 4.25–4.42 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 360 դրամով, վաճառվում՝ 362 դրամով:
Եվրոն գնվում է 403 դրամով, վաճառվում է 407 դրամով:
Ռուբլին գնվում է 4.08 դրամով, վաճառվում է 4.17 դրամով: