Թուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
ԱԱԾ-ն խուզարկել է «Ադեկվադ» միաբանության գրասենյակը (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Սարատովի մետալուրգիական գործարանին ու Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնին
«Մարտական ընկերներ էինք կորցրել ու իմացանք, որ տարածքներ են հանձնում». ինչո՞ւ Արմեն Ղարիբյանը քաշեց Փաշինյանի նախկին խոսնակի մազերն ու ի՞նչ պատիժ է նրան սպառնում
Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnրՄարզերի հարգելի՛ բնակիչներ, խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք․ ավագանու անդամ
Փաշինյանն ու Բելոզյորովը մտքեր են փոխանակել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի շուրջ
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է ԲաքուՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԱլեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ ՇարմազանովՇաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. Թյուրքագետ
Հասարակություն

ՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկում

Հոկտեմբերի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ՝ Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) հետ համագործակցությամբ, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը՝ նվիրված զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը։

Նիստի նպատակն էր խթանել երկխոսությունը՝ ուղղված Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը։

Նիստին բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, DCAF Եվրոպայի և Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Անթյե Ֆրիցը։

Անահիտ Մանասյանն իր խոսքում մասնավորապես ընդգծել է, որ զինծառայողի մահվան յուրաքանչյուր դեպք խիստ մտահոգիչ է, և նման դեպքերի կանխարգելումը պահանջում է շարունակական ու համակարգային աշխատանք, արդյունավետ կանխարգելիչ կառուցակարգերի գործարկում, ինչպես նաև իրավասու պետական մարմինների պատշաճ և հետևողական աշխատանք։

Պաշտպանը նշել է, որ զինծառայողների մահվան դեպքերը և զինված ուժերում իրավունքների երաշխավորման համատեքստում առկա խնդիրները վկայությունն են այն հանգամանքի, որ չնայած իրականացված աշխատանքներին` ոլորտում դեռևս առկա են հրատապ լուծում պահանջող խնդիրներ։

Համակարգային բարեփոխումների կարիք ունեն զինված ուժերում բռնի մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասումների, վատ վերաբերմունքի կանխարգելման հետ կապված հարցերը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների բացառումն օրակարգային անհրաժեշտություն է, ինչի առնչությամբ իրականացվող քայլերը պետք է լինեն հայեցակարգային` ընդգրկելով կանխարգելման կոնկրետ կառուցակարգեր:

Պաշտպանը շեշտադրել է նաև համապատասխան դեպքերի առնչությամբ քրեական վարույթներով պատշաճ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:

Քննարկվել են նաև զինված ուժերում առողջ բարոյահոգեբանական միջավայրի ապահովման, զինծառայողների իրավունքների պաշտպանության, խնդիրների վաղ վերհանման և դրանց պատշաճ արձագանքման մեխանիզմների արդյունավետությանն առնչվող հարցեր։

Պաշտպանը շեշտել է պետական մարմինների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանների, ոլորտային անկախ մասնագետների հետ ինստիտուցիոնալ ու շարունակական համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ փորձագիտական խորհրդի ձևաչափի շրջանակում՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված արդյունավետ քայլերի մշակման տեսանկյունից։

Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել DCAF-ի, պետական մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության գործընկերներին և կարևորել է պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների միջև կառուցողական համագործակցությունը։

Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո։

Քննարկվել են ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասման, բռնության և վատ վերաբերմունքի հետ կապված հիմնական ռիսկային գործոնները, դրանց կանխարգելման մեխանիզմները, զինված ուժերում կազմակերպական և ղեկավարման մշակույթի բարելավման, հոգեկան առողջության պահպանման և հոգեբանական աջակցության ապահովման հարցերը։

Առանձին ուշադրություն է դարձվել կանխարգելման գործում պետական մարմինների համագործակցությանը, անկախ վերահսկողություն իրականացնող կառույցների դերին և միջազգային փորձին։

Որպես խոսնակներ՝ հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Գրիգոր Սահակյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը, ՀՀ ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի ՊԺԿ Արթուր Ադամյանը, աշխատանքի հոգեբանության գծով անկախ փորձագետ և զինվորականների հոգեկան առողջության մասնագետ (Միացյալ Թագավորություն) Ջոաննա Հարվին, հոգեկան առողջության և ինքնասպանությունների կանխարգելման գծով փորձագետ (Վրաստան)Էկա Չկոնիան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի (ICLaw) նախագահ Սիրանուշ Սահակյանը, Եվրոպական զինվորական միությունների կազմակերպության ( EUROMIL) նախագահ Էմանուել Ժակոբը, Սերբիայի ազգային օմբուդսմենի նախկին ավագ խորհրդական, Բելգրադի համալսարանի ավագ գիտաշխատող Լուկա Գլուշացը, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը, ինչպես նաև այլ փորձագետներ։

Նիստին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, պետական մարմինների, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագիտական խորհրդի անդամներ, ինչպես նաև հայաստանյան և միջազգային փորձագետներ։