Մոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
ԱԱԾ-ն խուզարկել է «Ադեկվադ» միաբանության գրասենյակը (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Սարատովի մետալուրգիական գործարանին ու Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնին
«Մարտական ընկերներ էինք կորցրել ու իմացանք, որ տարածքներ են հանձնում». ինչո՞ւ Արմեն Ղարիբյանը քաշեց Փաշինյանի նախկին խոսնակի մազերն ու ի՞նչ պատիժ է նրան սպառնում
Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnրՄարզերի հարգելի՛ բնակիչներ, խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք․ ավագանու անդամ
Փաշինյանն ու Բելոզյորովը մտքեր են փոխանակել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի շուրջ
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է ԲաքուՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԱլեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ ՇարմազանովՇաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. ԹյուրքագետԳազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում. տեսչական մարմինՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալՍա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասինՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենաԻլհամ Ալիևը Բաքվում խոսել է օկուպացված Արցախի և «Զանգեզուրի միջանցքի» մասին
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը. Օրբելյան
Հասարակություն

Քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միգրացիոն ռազմավարության նախագծի բաղադրիչի՝ Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները: Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հիշեցրել է, որ տարեսկզբին վարչապետի մոտ համանման կազմով քննարկվել է քաղաքացիության բաղադրիչը՝ ինստիտուտը վերաարժևորելու տրամաբանությամբ, այն կապելով Իրական Հայաստանի, Հայաստանի հետ իրական կենսական կապի և ՀՀ-ն՝ որպես սուբյեկտի հետաքրքրությունների ու շահերի կենտրոն լինելու հետ։ Նախարարի խոսքով՝ այս հայեցակարգի շրջանակում մշակվել է ՀՀ քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը, որն այժմ ամփոփման փուլում է։
Արփինե Սարգսյանն անդրադառնալով միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններին՝ նշել է, որ միգրացիոն ոլորտի տեսանկյունից կարևոր է հստակեցումներ անել, քանի որ վերջին տարիներին Հայաստանը վերածվել է ընդունող երկրի՝ մարդկանց ներհոսքով, ինչը միգրացիայի կառավարումը դարձնում է պետական քաղաքականության առանցքային ուղղություն։

«Միգրացիայի կառավարումը ռազմավարական մակարդակում հստակեցնելը բխում է 2 կարևոր հանգամանքից: Առաջին՝ որքան խստացնում ենք քաղաքացիություն ստանալու պայմանները, այնքան օտարերկրացիների հոսքն ուղղվելու է դեպի կացության ինստիտուտ, առավել ևս, երբ խստացման հիմնական միջոցը կացության ու մշտական բնակության պահանջներ սահմանելն է։ Երկրորդ՝ միգրացիոն միտումներն ինքնին մեծապես փոխվել են մեր երկրում՝ ձևավորելով նոր պատկեր. տասնամյակներ շարունակ լինելով ելքի ուղղություն՝ ՀՀ-ն վերջին տասնամյակում վերածվել է մուտքի ու տարանցիկ ուղղության, ինչը շատ ավելի ընդգծված երևում է 2022թ-ից ի վեր։ Ընդ որում՝ առաջին անգամ 2025-ին գրանցել ենք ՀՀ քաղաքացիների սահմանահատումների դրական սալդո, որը պահպանվել է այս տարվա առաջին կիսամյակում»,– նշել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ այս պայմաններում իմիգրացիայի արդյունավետ կառավարման նոր մարտահրավերներ են առաջացել. ավելացել են գործարքների և դիմումների ցուցանիշները բոլոր միգրացիոն գործընթացներում՝ սկսած սահմանահատումներից մինչև ապաստան՝ ներառելով կացության դիմումներն ու բնակությունն օրինականացնելու միտումները։

Նախարարի դիտարկմամբ՝ այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում, մասնավորապես՝ առավել արդյունավետ պայքարել անօրինական ու անկանոն միգրացիայի դեմ՝ ինտեգրելով կանխարգելիչ գործողություններ, ավելացնելով կարողություններն ու ամրակայելով ինստիտուտներն ու կառուցակարգերը։ Ըստ այդմ, միգրացիայի արդյունավետ կառավարման մեջ առաջարկվում է կիրառել ժամանակակից թվային գործիքակազմ, մասնավորապես՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի, Բնակչության պետական ռեգիստրի և միգրացիոն այլ թվային պլատֆորմների (քաղաքացիություն, կացություն, ապաստան և այլն) մշտական ու կայուն փոգործելիության միջոցով։

Այս համատեքստում, նախարարի խոսքով, սահմանների կառավարման մոդելի ու գործիքակազմի վերանայումը ռազմավարական մակարդակում փոխլրացնում է միգրացիոն ռազմավարությունը։

Հաջորդիվ՝ ներկայացվել են միգրացիոն հոսքերի և շարժունության կառավարման միասնական ռազմավարական ուղղորդման և պետության համար անհրաժեշտ տեսանելիության ապահովմանն ուղղված իրավական, ինստիտուցիոնալ քայլերը: Մանրամասներ են ներկայացվել նաև միգրացիոն գործող համակարգում առկա մի շարք խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ, որոնք կապահովեն միգրացիոն հոսքերի և շարժունակության կառավարման համապարփակ վերանայումը: Այս համատեքստում, ներկայացվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները, որոնք են՝ միգրացիայի միասնական կառավարման համակարգի ձևավորումը, թվային, փոխգործունակ և անվտանգ միգրացիոն կառավարման համակարգի ստեղծումը, մուտքի, վիզայի և կացության ռեժիմների նպատակային վերափոխումը և սահմանային կառավարման ու իրավակիրառման կարողությունների ամրապնդումը:

Ծավալվել է քննարկում առաջարկվող ուղղություններով նախատեսվող վերափոխումների շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ միգրացիայի կառավարումը պետական քաղաքականության առանցքային ուղղությունն է և միգրացիայի արդյունավետ կառավարումը պետության անվտանգության, տնտեսական զարգացման և մարդկանց իրավունքների պաշտպանության հիմքն է: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միգրացիայի արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը պետք է լինեն համապարփակ, հավասարակշռված և երկարաժամկետ կայունությանը միտված։ Երկրի ղեկավարը հանձնարարել է խորհրդակցության արդյունքում ընդունված որոշումների հիման վրա կատարել համապատասխան կարգավորումներ ռազմավարության նախագծում և ապահովել նախագծի ընդունման հետագա ընթացքը: