Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին
Հասարակություն

«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ժամանակավորապես վերահսկողություն կիրականացնի, որ Բունդիբուգյո վիրուսը (էբոլա) Հայաստան չներթափանցի։

Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

«2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում անցկացվելու է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), իսկ հոկտեմբերի 16-ին՝ COP17-ին նախորդող Կենսաբազմազանության առաջնորդների գագաթնաժողովը (Leaders’ Summit on Biodiversity)։ Միջոցառման մասնակիցների ժամանումները նախատեսվում են նաև համաճարակաբանական ռիսկի տեսանկյունից ուշադրություն պահանջող պետություններից և տարածքներից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի կողմից 2026 թվականի օգոստոսի 24-ին հրապարակվել են «Public health emergency of international concern (PHEIC). Epidemic of Ebola Bundibugyo virus disease in the Democratic Republic of the Congo (DRC). Temporary recommendations» ժամանակավոր առաջարկությունները՝ Բունդիբուգյո վիրուսային հիվանդության (Bundibugyo virus disease, BVD) համաճարակի վերաբերյալ։

Նշված փաստաթղթի համաձայն՝ 2026 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում համայնքային փոխանցման ռիսկը գնահատվել է «շատ բարձր» (Very high), և այդ պահին համայնքային փոխանցում ունեցող պետությունների խմբում ընդգրկված է եղել միայն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։ Միաժամանակ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ ցամաքային սահման ունեցող Անգոլայի, Բուրունդիի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Կոնգոյի Հանրապետության, Ռուանդայի, Հարավային Սուդանի, Տանզանիայի, Ուգանդայի և Զամբիայի համար տարածաշրջանային ռիսկը գնահատվել է «բարձր» (High), իսկ մյուս պետությունների համար՝ «ցածր» (Low)։

ԱՀԿ-ի ժամանակավոր առաջարկություններում բոլոր մյուս պետություններին առաջարկվում է ապահովել համայնքային փոխանցում ունեցող տարածքներից ժամանող՝ անհայտ ծագման տենդային հիվանդությամբ ուղևորների հայտնաբերման, գնահատման, հաղորդման և վարման մեխանիզմներ, պետական սահմանի անցման կետերում նման տարածքներից ժամանող անձանց տրամադրել տեղեկություն՝ ժամանումից հետո 21 օրվա ընթացքում BVD-ին համապատասխան ախտանշաններ ի հայտ գալու դեպքում ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, ինչպես նաև փոխադրողների հետ համագործակցությամբ ապահովել կասկածելի դեպքերի և կոնտակտավորների նույնականացումը։ Միաժամանակ ԱՀԿ-ն չի առաջարկում համայնքային փոխանցում ունեցող պետություններից չվերթների կասեցում կամ այդ պետություններից ժամանող անձանց մուտքի արգելու։

Առկա համաճարակաբանական տվյալների համաձայն՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակում է պահպանվել անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ․ արձանագրվել է հիվանդության 5,290 հաստատված դեպք, այդ թվում՝ 2,516 մահվան դեպք։ Միաժամանակ, տարածաշրջանի առանձին երկրներում նույնպես արձանագրվել են հիվանդության դեպքեր․ մասնավորապես, Ուգանդայում միայն հիվանդության վերջին դեպքի արձանագրումից հետո 42-օրյա ժամանակահատվածի ավարտին է հայտարարվել Էբոլայի վիրուսային հիվանդության բռնկման ավարտի մասին։ Նշված հանգամանքները վկայում են տարածաշրջանում համաճարակաբանական ռիսկի պահպանման և հիվանդության միջազգային տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտության մասին։

ԱՀԿ նշված առաջարկությունների և ընթացիկ համաճարակաբանական տեղեկատվության համակցված գնահատումը հիմնավորում է ոչ թե համընդհանուր սահմանափակման, այլ ժամանակավոր, նպատակային և ռիսկի վրա հիմնված սանիտարակարանտինային վերահսկողության կիրառումը։ Հաշվի առնելով, որ COP17-ի շրջանակում Հայաստանի Հանրապետություն նախատեսվում են ժամանումներ նաև այն պետություններից և տարածքներից, որոնք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից՝ ԱՀԿ-ի տվյալների և ընթացիկ համաճարակաբանական իրավիճակի հիման վրա կներառվեն համապատասխան ռիսկային ցանկում, առաջանում է այդ անձանց նկատմամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում նպատակային վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտություն։

Նպատակային սանիտարակարանտինային վերահսկողության շրջանակում առաջնային միջոցառումը համապատասխան անձանց մարմնի ջերմաստիճանի ոչ կոնտակտային չափումն է, իսկ հիվանդության կասկածի կամ համապատասխան ախտանշանների հայտնաբերման դեպքում հետագա միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն որոշմամբ սահմանված կարգով

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ժամանակավորապես տեղակայել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում՝ այն ժամանակահատվածներում, որոնցով COP17-ի շրջանակում Հայաստանի Հանրապետություն են ժամանում առողջապահության նախարարության կողմից տրամադրված ցանկում ընդգրկված պետություններից կամ տարածքներից անձինք։

Նախագծի ընդունմամբ կապահովվի COP17-ի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց հետ կապված՝ BVD-ի ներբերման և տարածման համաճարակաբանական ռիսկերի նկատմամբ ժամանակին և նպատակային արձագանքումը, հնարավոր դեպքերի վաղ հայտնաբերումը, անհրաժեշտության դեպքում կոնտակտների արագ հետագծումը և հանրային առողջության պաշտպանության միջոցառումների օպերատիվ իրականացումը։

Միաժամանակ առաջարկվող մեխանիզմը համաչափ է ռիսկին, քանի որ այն չի նախատեսում չվերթների կասեցում, մուտքի արգելք կամ բոլոր ժամանողների համընդհանուր ստուգում, այլ սահմանափակվում է առողջապահության նախարարության կողմից ռիսկային համարված պետություններից կամ տարածքներից COP17-ի շրջանակում ժամանող անձանցով և այդ անձանց չվերթների կոնկրետ ժամանման ժամանակահատվածներով»,- նշված է որոշման նախագծում։