Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում
«Ես ուզում եմ, մեղմ ասած, ողջունել Երևանի քաղաքապետարանի գործողությունները, նախաձեռնած պրոցեսները»,- Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում կրպակների քանդման դեպքին։
Նա վստահեցրեց, որ այդ պրոցեսները սկսվել են 2018 թվականից՝ Երևանի կոնտրոնից, բայց որոշ ժամանակ չշարունակվեց, իսկ այդ օրակարգի ոչ մի վայրկյան չեն շեղվելու։
Փաշինյանը հայտարարեց, թե ոչ մի տեղ չի հաշվառվելու թե ինչքան մայթեր և կանաչ տարածքներ են վերադարձվել։
Նա վստահեցրեց, որ Աջափնյակի մայթերը արժեքով չեն մտնելու իրենց խոստացած 2 մլրդ դոլարի ապօրինի գույքի արժեքի մեջ։
Նշելով թե ՔՊ-ին մեղադրում են, թե խոստումները չի կատարում՝ նա հայտարարեց. «Պետք չէ ջղայնացնել, մանավանդ, որ մենք առանձնապես ջղայնանալու հետ խնդիր չունենք»- ասաց նա։