Լուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում պետք է անկլավներ ու էքսկլավներ չլինեն, լրագրողերի հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ես զգում եմ, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ պետք է տեղի ունենա սահմանազատում, որ տարածքները ճշգրիտ տեղորոշվեն։
«Մենք պետք է իմանանք, թե Արծվաշենի տարածքը ինչքան է, որ կարողանանք խնդրին ճիշտ լուծում տանք»,- նշեց նա։
Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը մտել է խաղաղության ինստիտուտցիոնալացման եզրափակիչ փուլ։