Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. Բաղայի
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
Իրանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP17):
Բաղային ընդգծել է, որ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են նաև բանակցություններ և մտքերի փոխանակում մի շարք երկրների ղեկավարների հետ, որոնք նույնպես մասնակցելու են դրան:
Պաշտոնյան նշել է, որ Իրանն առաջիններից մեկն է ստորագրել կոնվենցիան և դրան պաշտոնապես միացել 1996 թվականին: Վերջին երեք տասնամյակների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր դեր է խաղացել կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանության հետ կապված մեխանիզմների և կանոնների մշակման գործում: