Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում
Ադրբեջանի դատարանի առաջ են կանգնել «անջատողականների առաջնորդները», «ռազմական հանցագործները» և «երեխաների մարդասպանները» (չակերտները՝ NEWSPRESS.am-ի)։
Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի (CICA) 7-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ընթացքում։
«Միայն այս անգամ մեղադրյալների աթոռին հայտնվեցին հայ «ֆաշիստները»։ Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում։ Նրանց տանկերը ցուցադրված են Ռազմական ավարի պուրակում»,- ասել է նախագահը։
Ալիևը նշել է, որ ադրբեջանական ժողովրդի պատմական հաղթանակը լիարժեք հասկանալու համար հյուրերը կարող են այցելել Հաղթանակի պուրակ, Հաղթանակի թանգարան և Ռազմական ավարի պուրակ։