Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտականառաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և հաջող գործունեություն։Նա հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում նոր մակարդակի կհասցվի Հայաստանիև Ֆրանսիայի միջև ռազմավարականգործընկերությունը:
«Մեր երկրները համագործակցության լայն օրակարգ ունեն, մասնավորապես՝ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում: ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է իրպատրաստակամությունը՝ հետևողականորենզարգացնելու Հայաստան-Ֆրանսիա բազմակողմհամագործակցությունը»,- ասել է նախարարը:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ կարևորելով Հայաստանի հետ զարգացող հարաբերությունների հետևողական քաղաքականությունը:
Առանձնակի ընդգծվել է 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի անցկացումը Հայաստանում։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այժմ ընթանում են խաղերի նախապատրաստական աշխատանքները, որի համակարգումն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Միջոցառման կազմակերպմանն առնչվող ընթացիկ հարցերի շրջանակում կարևորվել են կամավորների ընդգրկումը և ֆրանսերենի դասընթացների կազմակերպումը։
Անդրադարձ է եղել նաև մշակույթի ոլորտում համագործակցությանը․ կարևորվել են թանգարանների, պատկերասրահների, գրադարանների միջև երկարաժամկետգործընկերության զարգացումը, Հայաստանի մշակութային ժառանգության, մասնավորապես՝ հուշարձանների վերականգնմանն ուղղված ծրագրերը: