Աբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքումԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևումԾառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
Միջազգային

Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը Հայաստանում խոշոր ակտիվներ ունի և նախկինում ղեկավարել է ներդրումային կառույց, որը հայտարարել է Ռուսաստանի իշխանությունների հետ սերտ կապերի մասին։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։

Էթիկայի հարցերով փորձագետների կարծիքով՝ այս հանգամանքները կարող են շահերի բախման ռիսկ առաջացնել ամերիկյան պետական միջոցների բաշխման ժամանակ։ Միևնույն ժամանակ, Reuters-ը Սոկոլովի կողմից իրավախախտումների ապացույցներ չի հայտնաբերել։
Ռուսաստանում ծնված 51-ամյա Սոկոլովը 2026 թվականի հունվարին ստանձնել է Trans-Caspian Enterprise Fund-ի ղեկավարումը։ Հիմնադրամի ֆինանսավորման ծավալը կազմում է 201 միլիոն դոլար։ Այն նպատակ ունի խթանել առևտրի և ներդրումների զարգացումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ նվազեցնել տարածաշրջանի կախվածությունը ռուսական և չինական ենթակառուցվածքներից։

Սոկոլովը Հայաստանում զգալի բիզնես շահեր ունի։ 2024 թվականի հունվարին նա և իր չինացի գործընկեր Չժան Չժենը ձեռք են բերել Հայաստանի խոշորագույն բջջային օպերատորի՝ Viva Armenia-ի վերահսկիչ փաթեթը՝ այն գնելով ռուսական ՄՏՍ ընկերությունից։

Բացի այդ, Սոկոլովի հետ կապ ունեցող տեխասյան Dynamic Frontier Holdings ընկերությունը ձեռք է բերել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, որը նախկինում պատկանել է ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական պետական ՎՏԲ բանկին։ Գործարքն իրականացնելու համար ընկերությունը հատուկ թույլտվություն է ստացել ԱՄՆ ֆինանսների նախարարությունից։

Սոկոլովի ղեկավարած հիմնադրամը կարող է դրամաշնորհներ տրամադրել, վարկեր տալ և ներդրումներ կատարել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։ Առաջնահերթ ուղղություններից են ռազմավարական նշանակության օգտակար հանածոների արդյունահանումը, էներգետիկան և երկաթուղային ենթակառուցվածքները։

Reuters-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի մյուս երեք գործող ներդրումային հիմնադրամների ղեկավարները, որոնք գործունեություն են ծավալում Եգիպտոսում, Թունիսում, Ուկրաինայում և Մոլդովայում, համադրելի մասշտաբի բիզնես շահեր չունեն այն երկրներում, որտեղ գործում են այդ կառույցները։

Հետաքննության նյութերն ուսումնասիրած էթիկայի հարցերով վեց փորձագետներ հայտարարել են, որ Սոկոլովի բիզնես շահերը շահերի բախման վտանգ են ստեղծում, քանի որ նրա ղեկավարած կառույցը տնօրինում է պետական միջոցներ, որոնցից կարող են օգուտ ստանալ նաև իրեն պատկանող ընկերությունները։

Սանտա Կլարայի համալսարանի փորձագետ Էնն Սքիթի կարծիքով՝ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ուսումնասիրի ստեղծված իրավիճակը։

Սոկոլովի IJS Investments ներդրումային ընկերության ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ հիմնադրամն իրավունք չունի ներդրումներ կատարել իր ղեկավարին պատկանող բիզնեսներում, իսկ Սոկոլովն անցել է ստուգման և անվտանգության բոլոր պահանջվող ընթացակարգերը։

ԱՄՆ Պետդեպարտամենտից էլ նշել են, որ հիմնադրամը պարտավոր է պահպանել տարեկան հաշվետվության, անկախ աուդիտի և շահերի բախման կանխարգելման պահանջները։ Միևնույն ժամանակ, նման հիմնադրամների գործունեությունը կարգավորող ամերիկյան օրենսդրությունն ուղղակիորեն չի արգելում դրանց ղեկավարներին ակտիվներ ունենալ այն երկրներում, որտեղ իրականացվում են ներդրումները։

Հարցեր են առաջացրել նաև Սոկոլովի նախկին գործունեությունը Ռուսաստանում։ 2015 թվականի գովազդային բրոշյուրում, որը պատկանել է Լիխտենշտեյնում գրանցված և ռուսական անշարժ գույքի ոլորտում մասնագիտացած՝ այժմ փակված Gotthard Investment Fund ներդրումային հիմնադրամին, Սոկոլովը նշված է եղել որպես կառավարիչ։

Փաստաթղթում նշվել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի դաշնային իշխանությունների հետ 20 տարվա ընթացքում ձևավորված «ամուր և երկարատև անձնական ու մասնագիտական վստահության հարաբերությունների» մասին։

Հիմնադրամի նախագծերից մեկի նախկին ղեկավարը Reuters-ին հաստատել է բրոշյուրի իսկությունը։ Սակայն Սոկոլովի իրավաբանները հայտարարել են, որ նա կասկածում է դրա իսկությանը, իսկ գործարարի ներկայացուցիչը նշել է, որ Սոկոլովը կապեր չի պահպանում Ռուսաստանի իշխանությունների հետ և Ռուսաստանի քաղաքացիություն չունի։

Գործակալությանը չի հաջողվել անկախ աղբյուրներով հաստատել վերջին պնդումը։ Reuters-ի ուսումնասիրած՝ ուղևորությունների վերաբերյալ փաստաթղթերի համաձայն՝ Սոկոլովը միջազգային ուղևորությունների համար ռուսական անձնագիր է օգտագործել առնվազն մինչև 2016 թվականը։

Սոկոլովը նաև Սպիտակ տանը նախատեսվող պարահանդեսային դահլիճի կառուցման ծրագրի ֆինանսավորողներից է եղել։ ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նա շուրջ 13 միլիոն դոլար է նվիրաբերել Հանրապետական կուսակցության քաղաքական կազմակերպություններին։

Սպիտակ տունը Սոկոլովի վերաբերյալ հարցերն ուղղել է Պետդեպարտամենտին, որը մանրամասներ չի ներկայացրել նրա կենսագրության ստուգման և գաղտնի տեղեկատվության հասանելիության թույլտվության վերաբերյալ։

Reuters-ի հարցմանն ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում չգիտեն, թե ում մասին է խոսքը։