Պեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»
Ռուսաստանը չպետք է իր զարգացման ընթացքում քայլեր ձեռնարկի միայն Արևմուտքին հակադրվելու համար, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան միշտ ողջունում է այն երկրների պատրաստակամությունը, որոնք ցանկանում են Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել։
Պեսկովը նաև հայտարարել է, որ Մոլդովան Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու համար պետք է հրաժարվի ռուսատյացության վրա հիմնված քաղաքականությունից և ազատ արձակի քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլին։
Անդրադառնալով ռուսաց լեզվի դերին՝ Պեսկովը նշել է, որ այն ռուսատյացության դեմ պայքարի գործիք չէ, այլ համընդհանուր լեզու, որը կարող է նպաստել Եվրասիայում ընդհանուր շահերի շուրջ համագործակցությանը։