Հայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-ի
Խոսել ենք Հայաստանի տնտեսական զարգացումների, պետական ֆինանսների կառավարման, իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի մասին։
Մեր այցի կարևոր մասերից էին նաև ներդրողների հետ հանդիպումները, այդ թվում՝ J.P. Morgan-ի ներկայացուցիչների հետ։ Ներկայացրել ենք Հայաստանի տնտեսական զարգացումները, պետական պարտքի կառավարման քաղաքականությունը և պատասխանել ներդրողներին հետաքրքրող հարցերին։ Այս շարունակական աշխատանքի արդյունքներից մեկն այն է, որ Հայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15 տոկոսի։
Քննարկումների մյուս կարևոր թեման կլիմայական ֆինանսավորումն էր։ Գործընկերներին հրավիրեցի Հայաստան՝ մասնակցելու #COP17-ին և շարունակելու համագործակցությունը կլիմայական ու բնապահպանական առաջնահերթությունների շուրջ։