Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ քննարկել է ռուսական հարվածներից Ուկրաինայի պաշտպանությունն ուժեղացնելու և Կիևին հետագա աջակցություն ցուցաբերելու հարցերը։
Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Վարշավային ցուցաբերած օգնության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում սկզբունքային դիրքորոշման համար։