Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ Փաշինյան
Մամուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանում այս օրերին իրականացվող կրպակների ապամոնտաժման գործընթացը, ըստ էության, իրականացվում է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ վարչապետը հանձնարարել է մինչև վերջ գնալ և քանդել ապօրինի համարվող կրպակները՝ անկախ դրանց սեփականատերերի ինքնությունից և կապերից։

Մասնավորապես, իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Աջափնյակ վարչական շրջանում մի քանի օր շարունակված թեժ վիճաբանություններից հետո ստեղծված իրավիճակի մասին զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին։ Նրան տեղեկացրել են տարածքում առկա կրպակների և դրանց ապամոնտաժման շուրջ առաջացած խնդիրների մասին, ինչից հետո, մեր տեղեկություններով, հնչել է հրահանգ՝ գործընթացը հասցնել ավարտին՝ առանց բացառությունների։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին իշխանությունները նաև ուսումնասիրում են, թե նախկինում ովքեր են տրամադրել այդ կրպակների տեղադրման թույլտվությունները, ինչ հիմքերով են դրանք տրվել, և ովքեր են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։

Սակայն պատմությունն այսքանով չի սահմանափակվում։ Աջափնյակում կրպակների ապամոնտաժման ֆոնին ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներորդուն պատկանող բենզալցակայանը։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ այս բենզալցակայանի ապամոնտաժման հարցով հստակ որոշում չի եղել։ Իրավիճակը, սակայն, փոխվել է այն բանից հետո, երբ Մեսրոպ Մանուկյանը ակտիվորեն ներգրավվել է գործընթացին՝ Աջափնյակի թաղապետի հետ թեժ վիճաբանություն ունեցել և լեզվակռվի բռնվել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների հետ։

Մեր տեղեկություններով՝ դրանից հետո իշխանական շրջանակներում որոշում է կայացվել ապամոնտաժել նաև պատգամավորի աներորդուն պատկանող բենզալցակայանը։ Արդյունքում՝ երեկ տարածք է բերվել համապատասխան տեխնիկան, և բենզալցակայանը քանդվել է։

Այս զարգացումների համատեքստում հարց է առաջանում՝ արդյոք խոսքը բացառապես օրինականության վերականգնմանն ուղղված գործընթացի մասին է, թե՞ ապամոնտաժումները կարող են նաև քաղաքական ենթատեքստ ունենալ։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագ ապամոնտաժել նաև ընդդիմադիրների, նրանց հարազատների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց սեփականության ներքո գտնվող նմանատիպ օբյեկտները։

Կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում հատկապես ընդդիմադիրներին պատկանող շատ սեփական տարածքներ կհավասարեցվեն հողին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։