Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել
Քաղաքականություն

Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է.

«Պարզվել է, Ադրբեջանում հիջաբ կրելու պահանջարկ կա: Դժվար էր սպասել, որ աշխարհիկ երկրում, որտեղ ռեժիմն ունի բացառապես ավտորիտար բնույթ, կարող են բողոքի ցույցեր սկսվել կառավարության սահմանափակումների դեմ։

Ադրբեջանի ներքին իրավիճակին հետևողներն անմիջապես ենթադրեցին, որ բողոքի ցույցերը դրսից են հրահրվում, ավելի ստույգ՝ եղբայրական Թուրքիայից։

Դրա ապացույցները չուշացան։ X սոցիալական ցանցում կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Էրդողանի խորհրդական Օքթայ Սարալը։ Նա միանշանակ հայտարարեց. «Անթույլատրելի է Ադրբեջանում աշակերտուհիներին հիջաբ կրելու պատճառով զրկել կրթություն ստանալու իրավունքից… Հիջաբը խոչընդոտ չէ, այլ կրոնական պատվիրան»։ Նա նաև պահանջեց. «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը հնարավորինս շուտ կհրաժարվի այս սխալ գործելակերպից»։

Մենթորի տոնով արված հայտարարությունը, որով Թուրքիան իրեն ավագ եղբոր դերում է տեսնում՝ Բաքվում դժգոհություն առաջացրեց։

«Իսլամական աշխարհում ոչ մի պետություն իրավունք չունի իր կամքը թելադրելու մյուս մահմեդական ժողովուրդներին, միջամտելու նրանց ներքին գործերին կամ իրեն մյուսներից վեր դասելու», - ասվում է իշխող «Ենի Ադրբեջան»-ի հայտարարության մեջ՝ ուղղված թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։

Բաքվում վրդովմունք են առաջացրել նաև թուրքական որոշ լրատվական հարթակներում Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական քննադատությունները։ Բացի այդ, ադրբեջանական պաշտոնական շրջանակները հակադարձել են ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների քննադատմանը, որոնք, ըստ նրանց, տեղ են գտել Անկարայի հայտարարություններում։

Բաքվում գիտեն, թե որտեղ է թաղված շան գլուխը, և ինչով է պայմանավորված թուրքական վերնախավի՝ Ադրբեջանի հասցեին ուղղված բուռն արձագանքը․ պատճառը հրեական պետության հետ Ադրբեջանի կապերն են։

Թյուրքական աշխարհի անմիջական աջակցությամբ, հայկական Արցախն օկուպացնելուց ու էթնիկ զտումներից հետո, Ադրբեջանը չափազանց զգայուն է դարձել դաշնակիցների և ընդհանրապես՝ իր «անկախ դերակատարի» կարգավիճակի դեմ ցանկացած հայտարարության հանդեպ։

Բաքուն բավականին կոշտ պատասխանեց Անկարայի դեմարշներին։ Նախկինում Թուրքիան դժգոհություն էր հայտնել նաև այն բանի համար, որ Ադրբեջանի ներկայացուցիչը չէր միացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում վարչապետ Նեթանյահուի ելույթի բոյկոտին։ Իսկ երեկ Բաքվում՝

13 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, արհամարհելով Ադրբեջանի պարագան՝ բոյկոտել են Իսրայելի նախագահի ելույթը:

Ալիևը վերջին շրջանում շատ է խոսում այն մասին, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն նախկինում միշտ աջակցել են Հայաստանին: Դա ճիշտ է, որովհետև Հայաստանի նախկին ղեկավարներն ազգաին շահերով ու ինքնիշխան օրակարգով էին առաջնորդում Հայաստանը:

2018թ.-ից հետո Թուրքիայի, Պակիստանի, կենտրոնական Ասիայի, մերձավորարևելյան և արևմտաեվրոպական որոշ երկրների ակտիվ աջակցությամբ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ Արցախն օկուպացնելուց հետո, ինչո՞ւ է Ալիևը դժգոհում իր դաշնակիցներից ու միջազգային հանրությունից:

Միջազգային հանրությունն անգամ չդատապարտեց Արցախն էթնիկ զտելու և արցախահայությանը ցեղասպանական վտանգի ենթարկելու Բաքվի գործողությունները:

Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների: Առանց նրանց աջակցության, ադրբեջանական բանակը մեկ կիլոմետր անգամ չէր կարող առաջ շարժվել դեպի Արցախ ու Հայաստան:

Չպետք է մոռանա նաև սիրացի վարձկաններին»: