Տարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե Կիրակոսյան
Բաքվի կողմից հայ գերիների նկատմամբ իրականացվող դատավարություններն ապօրինի են, միամտություն է ակնկալել, որ կարող են իրավական երաշխիքի էլեմենտ ունենալ։ Այս մասին «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողով ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Տարածքային ամբողջականություն և տարածքային ամբողջականությունից անջատում՝ դրա քրեականացումը միջազգային իրավունքին հակասող արարք է»,- ասաց Կիրակոսյանը:
Նա նշեց, որ միջազգային իրավունքի բալանսը ձևավորված է եղել այս երկու սկզբունքների փոխադարձ, զուգահեռաբար գոյության հիման վրա՝ այսինքն մի կողմից տարածքային ամբողջականություն, մյուս կողմից՝ ժողովուրդների ինքնորոշում։
«Իմ կարծիքով` տարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում, ինքնին իշխանության իմաստը առաջին հերթին մարդու մասին է»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։