Գերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգ
«Գերությունից վերադարձածների 33 տոկոսը հաճախ մղջավանջներ է տեսնում, 36 տոկոսը՝ քնի հետ կապված խնդիր ունի»: «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողովում ասաց սոցիոլոգ Արմեն Խաչիկյանը՝ վկայակոչելով անցկացված ուսումնասիրությունը։
Հարցվածների 28 տոկոսը նշել է՝ ագրեսիայի դրսևորում ունի։
«Շատերը նշել են, որ իրենց վերադարձից հետո դժվար են հարմարվել ոչ թե այն պատճառով, որ ինստիտուցիոնալ աջակցություն չկա, այլ հոգեբանական տեսանկյունից։ Շատերը նշել են, որ իրենք հոգեբանի չեն դիմի։ Հարցրել են՝ ի՞նչ կասես նոր վերադարձած գերուն։ Նշել են, որ կասեն՝ մոռացիր ուղղակի»,- ասաց սոցիոլոգը: