Գյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել Գյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում։
Մասնաճյուղի էլեկտրիկը աշխատանքի ժամանակ էլեկտրահարվել է և մահացել տեղում։ Մահացած տղամարդը մոտ 60 տարեկան է եղել։
Դեպքի հանգամանքները, ինչպես նաև տղամարդու մահվան հստակ պատճառը դեռ պետք է պարզվեն։