ԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնում
Եվրամիությունը Վրաստանի համար 38 միլիոն եվրոյի ծավալով ֆինանսավորում է հատկացնում։ Եվրամիության ներկայացուցչության հայտարարության համաձայն՝ երկրում ժողովրդավարական գործընթացների հետընթացի պատճառով նրանք այլևս չեն ֆինանսավորում Վրաստանի իշխանություններին, սակայն շարունակում են աջակցել բնակչությանը։
«Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը այս ջանքերին։ 2026 թվականին Եվրամիությունը նոր նախագծեր իրականացնելու համար կհատկացնի 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում, որով կշարունակի իրականացնել իրական, դրական փոփոխություններ ամբողջ Վրաստանի ընտանիքների և համայնքների համար։
Փոքր քաղաքներում և ավաններում տնտեսական հնարավորությունների ստեղծում,
Փոփոխվող աշխատաշուկային համապատասխան հմտությունների զարգացում,
Սոցիալ-տնտեսական զարգացում գյուղերում և տարածաշրջաններում՝ այս գործընթացներին կանանց ներգրավմամբ,
Շուկաներ մուտք գործելու հնարավորությունների բարելավում և սննդի որակի բարձրացում,
Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքար,
Անվտանգ և կազմակերպված միգրացիայի խթանում,
Հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը և պատրաստվածություն աղետներին,
Աբխազիայում ինքնավար Հանրապետությունում բնակվող համայնքների աջակցության շարունակություն», — նշված է հայտարարության մեջ։
Ավելին քան երկու տասնամյակ է, ինչ Եվրամիությունն աջակցում է Վրաստանի բնակչությանը։
1992 թվականից ի վեր Եվրամիությունը Վրաստանում առաջընթացի խթանման համար ներդրել է ավելի քան 2 միլիարդ եվրո այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսության զարգացումը, տարածաշրջաններում բնակվողների համար սեփական բիզնես սկսելու հարցում աջակցությունը, օդի որակի բարելավումը և բազմաթիվ այլ ուղղությունների հետ մեկտեղ՝ արևելք-արևմուտք արագընթաց ավտոմայրուղու արդիականացման խթանումը։
Քանի որ Վրաստանում տեղի են ունենում ժողովրդավարական գործընթացների հետընթացներ, Եվրամիությունն այլևս չի ֆինանսավորում Վրաստանի իշխանություններին, սակայն շարունակում է աջակցել Վրաստանի բնակչությանը։
Aliq.ge