Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջում
Աշխարհի առաջատար օպերային աստղ Պլասիդո Դոմինգոն ֆեյսբուքյան իր էջում երևանյան համեգից մի կարճ տեսանյութ է հրապարակել ու հիշեցրել, որ տոնական երեկոն նվիրված էր մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին։
«Պլասիդո Դոմինգոյի, Ասմիկ Գրիգորյանի, Հասմիկ Պապյանի, Բարսեղ Թումանյանի, Հովհաննես Այվազյանի, Եվգենի Նիկիտինի, Բոգդան Վոլկովի և Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնի մենակատարների, երգչախմբի և նվագախմբի հետ՝ Վարդան Գրիգորյանի ղեկավարությամբ»,-նշված է տեսանյութին կից։
Մինչ տոնական համերգը օպերային աստղը սոցցանցերի իր էջերում նաև կադրեր էր հրապարակել հայ կատարողների հետ փորձերից։
Մինչ տոնական համերգը օպերային աստղը սոցցանցերի իր էջերում նաև կադրեր էր հրապարակել հայ կատարողների հետ փորձերից։
Գալա-համերգը միավորեց ինչպես Գեղամ Գրիգորյանի ընտանիքին, այնպես էլ գործընկերներին, սաներին և միջազգային օպերային բեմի նշանավոր արտիստներին՝ ներկայացնելով նրա ստեղծագործական ժառանգությունն ու հիշատակը։