Համաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան
Սահմանը փակ է, բայց մենք համաձայնության ենք հասել ակադեմիական փոխանակման շուրջ, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։
Նա նշել է, որ Հայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու։