Հարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել
Հարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները։ Արագ տարածվող հրդեհը, որ բռնկվել էր երեկ Օրինջ շրջանում, կարճ ժամանակում կլանել է հարյուրավոր ակր տարածք և այրել մի քանի տուն։ Այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով շրջանի պաշտոնյաների հայտարարությունները։
«Նորթե» անունով հրդեհը սկսել է կեսօրին Սան Կլեմենտե և Սան Խուան Կապիստրանո շրջանների թաղամասերից մեկի մոտակայքում և ուրբաթ երեկոյան տարածվել է մինչև 570 ակր մակերեսով: Սա հինգշաբթի օրվանից բռնկված մի քանի հրդեհներից մեկն է՝ Հարավային Կալիֆոռնիան ներթափանցող Սանտա Անայի ուժեղ քամիների պատճառով:
Տեղանքի ռելիեֆն ու եղանակային պայմանները նպաստել են հրդեհի արագ տարածմանը։
«Մենք դեռևս տեղում ունենք խմբեր, և տարհանումները շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում»,-հաշվարկի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատար Մայք Յունը։
Հրդեհի հետևանքով վեց տուն ավերվել կամ վնասվել է, երկու հրշեջ «զգալի» վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոցներ, նրանց վիճակը կայուն է։