«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿ
Ահազանգ է ստացվել, որ մի երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿ։ Այս մասին Newspress.am-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ անդրադառնալով «Երևան Ուելնեսում» երեկ տեղի ունեցածին։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան քլորի պատճառով վատացել էր չորս երեխայի եւ մեկ մեծահասակի ինքնազգացողությունը։