Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց, բախվել են 43-ամյա Նվեր Ս․-ի վարած «Renault» մակնիշի և 26-ամյա Էմանուել Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Նվեր Ս․-ի 3 ուղևորները տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։