Եգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել է, որ մտադիր է հեռանալ պաշտոնից 2030 թվականին՝ նախագահական ժամկետի ավարտից հետո։
Եգիպտոսի առաջնորդն այս մասին հայտնել է ռազմական ակադեմիայում ունեցած ելույթի ընթացքում։
«Առաջիկա ժամանակահատվածը՝ նկատի ունեմ 2030 թվականը, կլինի իմ նախագահական ժամկետի ավարտը։ Այս հարցը վերջնականապես որոշված է և քննարկման ենթակա չէ», — ասել է աս-Սիսին։