Վայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվել
Միջազգային

Հինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների

Փետրվարին Հյուսիսային ծովում անցկացվող վարժանքների ընթացքում Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի (RAF) ինքնաթիռները երկու անգամ վտանգավոր կերպով մոտեցել են չպարզված օբյեկտների, որոնք, ենթադրաբար, անօդաչու թռչող սարքեր էին։ Դեպքերից մեկում օբյեկտն այնքան է մոտեցել լիցքավորող ինքնաթիռին, որ օդաչուն բնազդաբար կռացել է։ Այս մասին հոկտեմբերի 16-ին հայտնել է The Telegraph թերթը՝ հղում կատարելով հետաքննությունների նյութերին։

Առաջին միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Նորֆոլք կոմսության ափերի մոտ։ Airbus Voyager լիցքավորող ինքնաթիռը մոտ 17 հազար ֆուտ (5,2 կիլոմետր) բարձրության վրա օդում լիցքավորում էր Typhoon կործանիչը, երբ նրա վրայով անցել է փոքր սև օբյեկտ։ Պարբերականի տվյալներով՝ այն լիցքավորող ինքնաթիռից ընդամենը 30–45 մետր հեռավորության վրա էր։ Ինքնաթիռի հրամանատարը կատարվածի մասին հայտնել է ռազմական ավիակարգավարին, սակայն օբյեկտը ռադարի վրա չէր երևում։ Ավելի ուշ օդաչուն ընդունել է, որ չի կարող միանշանակ պնդել, թե դա անօդաչու սարք էր․ օբյեկտը կարող էր լինել, օրինակ, օդապարիկ։

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին Համբերսայդ կոմսության ափերի մոտ ուսումնական օդային մարտի ժամանակ։ Typhoon-ի օդաչուն նկատել է ավտոմեքենայի անվադողի չափի սև կլոր օբյեկտ, որն ինքնաթիռի վրայով անցել է մոտավորապես 90 մետր բարձրությամբ։ Կործանիչը գտնվում էր մոտ 3,7–3,8 կիլոմետր բարձրության վրա։ Օդաչուն դիտարկման մասին հայտնել է կարգավարին, ինչից հետո տեղեկությունը փոխանցվել է Հյուսիսային Յորքշիրի ոստիկանությանը։

Երկու դեպքերն էլ քննվում են։ Առայժմ չի պարզվել, թե օդաչուներն ինչ են նկատել, և արդյոք այդ օբյեկտները վտանգ էին ներկայացնում։ Չկան նաև հաստատումներ, որ դրանք պատկանել են օտար պետության։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությունը պահպանում է բարձր զգոնություն հնարավոր սպառնալիքների նկատմամբ և պատրաստ է արձագանքել այն գործողություններին, որոնք վտանգավոր կճանաչվեն։ Միևնույն ժամանակ, նախարարությունում ընդգծել են, որ անօդաչու սարքի հայտնաբերումն ինքնին դեռ չի նշանակում թշնամական մտադրություններ։

Մեծ Բրիտանիան ավելի քան 2 մլրդ ֆունտ սթեռլինգ (մոտ 2,67 մլրդ դոլար) է ներդնում հակաօդային պաշտպանության և անօդաչու սարքերի դեմ պայքարի միջոցների զարգացման մեջ, ներառյալ Typhoon կործանիչների արդիականացումն ու սպասարկումը։